Հարցազրույց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ
– Վերջին շրջանում շատ է խոսվում նաեւ ստեղծագործական միությունները լուծարելու մասին, որ դրանք սովետից մնացած կառույցներ են, եւ անհրաժեշտությունը չկա։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Հանրապետության հրապարակը 30-ական թվերին Թամանյանի նախագծով ստեղծվեց, հիմա վերացնե՞նք այն բոլորը, ինչ սովետի տարիներին ստեղծվել է։ Ես սա չափազանցնում եմ՝ ասելու համար, որ ստեղծագործական միությունները սովետից առաջ էլ եղել են։ Ստեղծագործական միություններն իրենց անդամներն ունեցող միավորներ են, ո՞վ պիտի որոշի լուծարել, իրենք են իրենց հասարակական կազմակերպության տերը, եթե պետությունը փորձի դա անել, կլինի հակաօրինական, հակասահմանադրական, որովհետեւ ամեն հասարակական կազմակերպություն իր աշխատելու սկզբունքներն ունի, եւ իր անդամներն են որոշում՝ ինչպիսին լինել։
Պետք է յուրաքանչյուր կազմակերպություն ինքնակամ որոշումներ կայացնի, եւ այդ մարդիկ, արվեստագետներն իրենց համար որոշումներ կայացնեն։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում