Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարությունը պետք է ոչ թե մարդկանց պարտադրի իր մոտեցումները, այլ փորձի «որսալ» մարդկանց կողմից հնչեցվող արժեքավոր առաջարկները. «168 ժամ»

Հուլիս 05,2018 12:27

Ներկա փուլում ԿԳ նախարարությունը պետք է գործադրի կառավարման մասնակցային, դիմացինի տեսանկյունը ճանաչելու, հասկանալու մոտեցումը։ Սա ենթադրում է, որ նախարարությունը պետք է ակտիվորեն մասնակցի ուսումնական հաստատություններում, տարբեր հարթակներում ընթացող քննարկումներին։ Այդ մասնակցության գործընթացում նախարարությունը պետք է ոչ թե մարդկանց պարտադրի իր մոտեցումները, այլ փորձի «որսալ» մարդկանց կողմից հնչեցվող արժեքավոր առաջարկները, դրանց շուրջ ծավալի տարաբնույթ քննարկումներ, պետք է ճանաչի և հասկանա մանկավարժների, աշակերտների կառավարիչների խնդիրները։ Կրթության ոլորտում մենք կառավարում ենք մարդկանց, ոչ թե անշունչ առարկաներ կամ հումք։ Եթե համակարգում աշխատող մարդիկ չեն ընդունում ձեր բարեփոխումները, ապա դուք պարտավոր եք հաշվի առնել այդ իրողությունը։ Կամ պետք է համոզեք մարդկանց, կամ պետք է վերանայեք ձեր մոտեցումները, կամ էլ պետք է հրաժարական տաք։ Կրթության ոլորտն արձագանքող համակարգ է։ Սա նշանակում է, որ նախարարության ցանկացած քայլ կարող է ընդունվել, չընդունվել կամ անտեսվել մարդկանց կողմից։

Նախարարությունը պետք է ունենա հստակ քայլեր, թե ինչ է անելու նշված երեք դիրքորոշումներից յուրաքանչյուրի հետ։ Մինչև հիմա ուշադրության չեն արժանացել այն մարդիկ, ովքեր չեն ընդունել բարեփոխումները կամ անտարբեր են եղել դրանց հանդեպ։ Մեզ հետաքրքրել է բարեփոխումների արագությունը։ Հայաստանի կրթական բարեփոխումներն իրականացվել են սպրինտի տրամաբանությամբ։ 3 ամսում մշակել Կրթության զարգացման պետական ծրագիր, 6 ամսում մշակել Կրթակարգ, 1 ամսում վարչապետին ներկայացնել ռազմավարություն։ Այսպիսի շտապողականությունը բերում է նրան, որ ամեն ինչ մնում է մակերեսի վրա։ Մարդիկ չեն հասցնում մտածել, հասկանալ, վերլուծել, բանավիճել, դիրքորոշում ունենալ։ Չյուրացված տեղեկատվությունը ստեղծում է անիմաստ տեղեկատվական աղմուկ, բարեփոխումների պատրանք, անարդյունք դրայվ, չհիմնավորված լավատեսական սպասումներ։ Ու վերջում լինում է ինչպես միշտ, ինչքան շատ ես բարեփոխում, այնքան ամեն ինչ մնում է նույնը։

Այս գործընթացում նախարարությունը պետք է պահպանի մի կարևոր կանոն։ Համակարգի մարդկանց հետ նախարարությունը չպետք է խոսի ճշմարտության և իմաստության միակ աղբյուրի դիրքից։

Այդ դեպքում բոլոր հանրային քննարկումները կկրեն դեկորատիվ բնույթ, ու ոչինչ չի փոխվի։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031