Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այլ երկրների հետ հարաբերություններում Հայաստանն ավելի մեծ առաջընթաց կարող է ունենալ ցանկության դեպքում. Կոնրադ Զաշտովտ. «168 ժամ»

Հուլիս 05,2018 11:59

«Արևմուտքի հետ Հայաստանի հետագա համագործակցությունը խոստումնալից կլինի, եթե ՀՀ իշխանությունները մտադրված լինեն շարունակել աշխատել հնչող առաջարկների ուղով»,- ասաց եվրոպացի քաղաքագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ապագային՝ ՀՀ նոր իշխանությունների օրոք առաջիկա գագաթաժողովում ՀՀ վարչապետ Փաշինյանի մասնակցությանը։

Եվրոպացի փորձագետն արձանագրեց, որ ՀՀ նոր իշխանությունները պահպանում են հավասարակշռությունն Արևմուտքի և Արևելքի միջև, ինչը Հայաստանի դեպքում ամենաօպտիմալ արտաքին քաղաքականությունն է՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա խնդիրները, Հայաստանի աշխարհագրությունը, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում և աշխարհաքաղաքական իրավիճակը։

«Սակայն, ըստ իս, Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և այլ երկրների հետ հարաբերություններում Հայաստանն ավելի մեծ առաջընթաց կարող է ունենալ ցանկության դեպքում, միաժամանակ պահպանելով լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Կարծում եմ՝ պաշտոնյաների ընկալումը ևս այսպիսին է, քանի որ ԵՄ-ն հարգել է Հայաստանի կայացրած բոլոր որոշումները, և դա անելով՝ շարունակում է անել իր առաջարկները ՀՀ նոր իշխանություններին։ Կա հնարավորություն, թե ինչպես կիրացվի՝ կախված է որոշում կայացնողներից»,- ասաց նա։

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031