Լրահոս
Օրվա լրահոսը

Սա գրել է մի մարդ, որը մեղադրվում է հիմնադրամի գումարներով խաղադրույքներ կատարելու մեջ. «Լավ, ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում…». «Ժողովուրդ»

Հուլիս 05,2018 11:56

Զավեշտալին այն է, որ Արա Վարդանյանը պատգամավոր Մանվել Գրիգորյանի մասին բացահայտումներից հետո սոցիալական ցանցի իր էջում գրառում էր արել, հույս հայտնել, թե այլեւս նման մարդիկ չեն լինի, բայց փաստացի նրա մասին բացահայտումից մարդիկ ոչ պակաս զարմանք չապրեցին, որքան Մանվել Գրիգորյանի մասին բացահայտումից հետո։

«Առավոտյան արթնացա, սարսափելի երազ էի տեսել, մտա ՖԲ ու հասկացա, որ երազ չէր։ Մեկը ասում ա կախել, մյուսը՝ գնդակահարել, մեկ ուրիշը՝ ցմահ նստացնել, իսկ ես կասեմ՝ ՄՏԱԾԵԼ։ Մտածել նրա մասին, որ այս մարդը ապրում եւ արարումա մեր հասարակության մեջ։ Լավ, ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում… Մեկ տարի առաջ տված հարցազրույցում ասել եմ՝ մեր հասարակությունը կարծես թե մոռանում է, որ գրեթե ամեն օր մեր երեխաներին սպանում են սահմաններին, իսկ հասարակության մի մեծ մաս զբաղված է էլ ավելի ճոխ հարսանիք կազմակերպելով, է՛լ ավելի թանկ շոր գնելով, է՛լ ավելի ճչացող հագուստ հագնելով, է՛լ ավելի լպիրշ պահվածքով։ Մենք պետք է փոխենք մեր հասարակական մոտեցումը, հարուստ լինելը լավ է նրանով, որ կարող ես շատ մարդու օգնել, այլ ոչ թե ի ցույց դնես հարստությունդ։ Բոլորս պետք է փոխվենք, բոլորս։ Երբ հասարակությունը փոխվի, այլեւս երբեք չենք ունենա նման մարդկանց։ Փառք ու պատիվ մեր բոլոր զինվորներին»,- գրել է նա՝ մարդ, որ մեղադրվում է հիմնադրամի գումարներով խաղադրույքներ կատարելու մեջ։

Հետաքրքիր է, որ միայն վերջերս՝ մայիսի 25-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում Արա Վարդանյանը վերընտրվեց եւս 3 տարի ժամկետով։ Ընդ որում, Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց ելույթներում դրական էին գնահատել Արա Վարդանյանի աշխատանքը։ Նրանք նկատեցին, որ իրենց բարձրացրած խնդիրներին Արա Վարդանյանը շատ արագ արձագանքում է եւ սեղմ ժամկետներում լուծում է տալիս։

Ընդ որում, Վարդանյանը նշել էր. «Այսօրվա ժամանակաշրջանում, դժվար է որեւէ բան թաքուն պահել, եթե լինում է ամենաչնչին բողոքը, սոցիալական մեդիայի շնորհիվ շատ արագ բարձրաձայնվում է։ Վերջին 10 տարում չեմ հիշում որեւէ դեպք, որ մեզ մեղադրեն այս կամ այն ծրագրի սխալ իրականացման, բարձր ծախսերի կամ մրցույթի կանոնները խախտելու մեջ»,- այդ օրը ասել էր Վարդանյանը։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031