Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի՞թե «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ-ի կամ ՀՀԿ ներկայացուցիչները խորհրդարանում դեմ են քվեարկելու Ընտրական օրենսգրքին. «Ժամանակ»

Հուլիս 05,2018 11:49

Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու նպատակով, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրամանով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթական նիստը: Խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված այս հանձնաժողովում քննարկվել են տարբեր առաջարկներ, պատգամավորները տեսակետներ են արտահայտել դրանց վերաբերյալ, սակայն այդպես էլ անհայտ է մնացել այն հարցի պատասխանը, թե ինչ մեխանիզմ կա, որ այդ առաջարկությունները կընդգրկվեն Ընտրական օրենսգրքի նախագծի մեջ: Ավելին, այնպիսի տպավորություն է, որ այս աշխատանքային խումբը աշխատում է ավտոնոմ ռեժիմում՝ կտրված լինելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների կառավարական հանձնաժողովից, և դրա կողմից ներկայացված առաջարկները ընդհանրապես կարող են հաշվի չառնվել Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակում:

Ընդամենը օրեր առաջ կառավարությունում ստեղծված աշխատանքային խումբը, որը ղեկավարում է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հայտարարեց, որ որոշում է ընդունվել, որ Ընտրական օրենսգրքում ամրագրվելու է դրույթ, ըստ որի, ընտրական համակարգը լինելու է համամասնական և փակ ցուցակներով: Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը աշխատանքային խմբի նիստի ավարտից հետո հարցազրույց տվեց, և դրանից պարզ երևում էր, որ աշխատանքային խմբի այդ որոշումը վերջնական է և ենթակա չէ քննարկման: Բայց երեկվա խորհրդարանական աշխատանքային խմբի անդամները ակտիվորեն քննարկում էին բաց ցուցակներով ընտրություններին մասնակցելու տարբերակը և դրա առավելությունները:

Բայց նորից ենք կրկնում, ինչ է լինելու, եթե Ընտրական օրենսգրքում ներդրվի ոչ թե խորհրդարանական աշխատանքային խմբի առաջարկը, այլ Արարատ Միրզոյանի ներկայացրած տարբերակը, որը առավել քան հավանական է: Մի՞թե «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ-ի կամ ՀՀԿ ներկայացուցիչները խորհրդարանում դեմ են քվեարկելու Ընտրական օրենսգրքին:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031