Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Թորոսյան. «Բայց ինչո՞ւ ինձ պիտի հարցաքննության կանչեին». «Ժողովուրդ»

Հուլիս 05,2018 11:31

Հատուկ քննչական ծառայությունն առանձնահատուկ թափով ձեռնամուխ է եղել 2008թ. մարտի 1-ի քրեական գործի նախաքննությանը՝ իրականացնելով նոր հարցաքննություններ։ Երեկ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտնել է, որ որպես վկա հարցաքննվել է Սեյրան Օհանյանը, ով այդ ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում։ Որպես վկա հարցաքննության է կանչվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ ՀՔԾ պետը նշել է, որ հարցաքննության են հրավիրվելու բոլոր այն անձինք, ովքեր կարող են որեւիցե տվյալ հայտնել Մարտի 1-ի հետ կապված։ «Որեւիցե կաշկանդվածություն՝ կապված անունների կամ զբաղեցրած պաշտոնների հետ, չկա»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Հատուկ քննչական ծառայությունում ՀՔԾ նոր պետին ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ ՀՔԾ-ի ամենակարեւոր գործը Մարտի 1-ի բացահայտումն է։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Մարտի 1-ի գործի բացահայտման մասին խոսել 2008թ. այդ օրերին տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձանց հետ։

Տիգրան Թորոսյան, ԱԺ նախկին նախագահ (2007-2008 թթ.)

– Պարոն Թորոսյան, Մարտի 1-ի գործով Դուք երբեւէ հարցաքննվե՞լ եք։

– Բայց ինչո՞ւ ինձ պիտի հարցաքննության կանչեին։

– Դուք այդ ժամանակ ԱԺ նախագահն էիք եւ գուցե որոշ տեղեկություններ ունենայիք հայտնելու։

– Ո՛չ, բնականաբար, որովհետեւ Ազգային ժողովի հետ ինչ-որ կա, ամեն ինչ բացահայտ է, եւ որեւէ բան չկա, որ ինչ-որ հարցեր առաջացնի։

– Իսկ ովքե՞ր են Մարտի 1-ի գործով գլխավոր պատասխանատուները։

– Այդ խնդրի հետ կապված ես ոչ մի բան չունեմ ասելու։ Այն, ինչ որ եղել է, ժամանակին, ես ասել եմ։ Ոչ մի նոր բան չունեմ ասելու։ Եվ Ազգային ժողովն այն տեղն է, որտեղ ամեն ինչ հրապարակավ է արվում, որեւէ գաղտնի բան չի արվում։

Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031