Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Գրիգորյան. «Ինձ վրա երբեք եւ ոչ ոք չէր կարող անպատիժ ձեռք բարձրացնել»

Հուլիս 05,2018 11:27

«Իմ կյանքում երբեք ոչ ոք ինձ վրա ձեռք չի բարձրացրել եւ չէր էլ կարող բարձրացնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ)`անդրադառնալով այն տեղեկություններին, որ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը ժամանակին իրեն էլ է ծեծել և խոշտանգումների ենթարկել: Ըստ հրապարակված տեղեկությունների, 2014 թվականի մայիսին Գրիգոր Գրիգորյանը հենց այդ պատճառով էր լքել ԲՀԿ-ն: Հիշեցնենք, այն ժամանակ Գրիգոր Գրիգորյանը ԲՀԿ-ն լքելու իր քայլը պարզաբանեց առողջական խնդիրներով: Խոսակցություններ կան, որ նա այդ ժամանակ իսկապես առողջական խնդիրներ է ունեցել եւ 15 օր անցկացրել է հիվանդանոցում, բայց հենց Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի եւ խոշտանգումների արդյունքում: Ըստ լուրերի, կուսակցական մի հավաքի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայհոյել է Գրիգոր Գրիգորյանին, վերջինս էլ նրան հայհոյանքով է պատասխանել, ինչն էլ առիթ է դարձել Գրիգորյանի եւ Բաբայանի «առճակատման»:

Այս ամենը Գրիգոր Գրիգորյանը համարում է «մատից ծծած եւ հիմար» լուրեր: Ինքը չգիտե`ովքե՞ր եւ ի՞նչ նպատակով են շրջանառում նման լուրերը: Վերահաստատում է, որ 2014 թվականին ինքը ԲՀԿ-ից իրականում դուրս է եկել առողջական խնդիրների պատճառով: Չի մանրամասնում, թե հատկապես ի՞նչ առողջական խնդիրների մասին է խոսքը: «Էդիկ Բաբայանի հետ շփվելու ընթացքում, բացի «ջան»-ից ես իրենից այլ բան չեմ լսել: Գագիկ Ծառուկյանի հետ էլ ես ոչ մի անգամ վեճ չեմ ունեցել`ոչ առանձին, ոչ էլ մասսայական`կուսակցական նիստի ժամանակ: Մենք ընկերներ են»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը`պատասխանելով հարցին`գուցե լեզվակռիվներ, անհամաձայնություններ են ունեցել, ինչը հիմք է տվել նման խոսակցությունների: «Երբեք, ոչ ոք ինձ վրա ձեռք չի բարձրացրել ու չէր էլ կարողանա`ով ուզում է լիներ, անպատիժ ձեռք բարձրացնել ինձ վրա… ես էլ լռեի…Չգիտեմ ի՞նչ քաղաքական խնդիրներ են լուծում կամ առհասարակ ի՞նչ խնդիրներ են լուծում, բայց այդ ամենն ինձ հետ կապելն անհնարին է: Ոչ Էդիկ Բաբայանը, ոչ էլ մեկ այլ մարդ երբեք ինձ վրա ձեռք չի բարձրացրել: Ինձ չճանաչող մարդը միայն կարող է նման բան ասել, գրել»:

Հիշեցնենք, Էդուարդ Բաբայանն օրերս ձերբակալվեց: Նա կասկածվում է դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտյոմ says:

    Սուտ ինֆորմացիա հերիք է տարածեք այ անամոթներ, այ վաճառվածներ: Բավական է մարդու անվան հետ խաղաք, մի այդքան ձեզ էժանացրեք:
    Հարգելի լրագրողներ, իսկ ինչու չեք գրում, որ Գեներալ Գրիգոր Գրիգորյանը մասնակցել է Արցախի ազատամարտին, իր ջոկատով մասնակցել է Շուշիի ազատագրմանը, երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է մեր Հայրենիքին և այլն:
    Դուք որ սուտ եք գրում, դուք ինձանից լավ գիտեք ճշմարտությունը: Մի առիթավորվեք, թե իբր ազատ եք: Դու կոնկրետ ստրուկ ես, որ ուրիշի կամքն ես կատարում:
    Մարդու ազատությունը վերջանում է այն ժամանակ, երբ սկսվում է ուրիշի ազատությունը: Իսկ որոշ վաճառված կամ ուրիշի կամքը կատարող 《լրագրողներ》մտնում են ուրիշի ազատության դաշտ, որը մեղմ ասած բարոյական չէ:
    Ընտրյալ վաչապետը արդարություն է սիրում: Մտածել եք, որ մի օր Պարոն Փաշինյանը ձեզ դատի` մարդուն զրպարտելու համար ?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031