Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ իրականացրած դիտարկվող գործողությունների զուգահեռ նպատակներից մեկը հենց Սերժ Սարգսյանին որոշակի ճնշման տակ պահելն է. «Հայոց աշխարհ»

Հուլիս 05,2018 10:30

Առանց հավելյալ ցուցադրությունների էլ պարզ ու հստակ է, որ անվտանգության ծառայությունը հատուկ կենտրոնացած է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրների, հարազատների, մերձավոր շրջապատի վրա:

Բավական է թվարկել Լեւոն Սարգսյանի, Ալեքսանդր Սարգսյանի, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ իրավապահ մարմինների հետապնդման գործողությունները, նախագահի թիկնազորի պետի ձերբակալությունը: Երեկ, ի դեպ, նկատենք, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք ներկայացվեց:

Ընդհանուր առմամբ «ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում» անվանումով լրահոսային սերիալը, իհարկե, ունի նաեւ մի շարք զուգահեռ նպատակներ: Ինքնին հասկանալի է, որ ԱԱԾ-ն ոչ ինքնագլուխ է գործողություններ իրականացնում, այն էլ՝ նման գործողություններ: Պարզից էլ պարզ է, որ համապատասխան ցուցում, հրաման կամ պահանջ կա Նիկոլ Փաշինյանի կողմից:

Նախ՝ նա շատ լավ հասկանում է իրեն աջակցած զանգվածի տրամադրությունները եւ Սերժ Սարգսյանի մերձավորների դեմ ուղղված նման քայլերով որոշակիորեն փորձում է բավարարել նույն այդ տրամադրությունները: Ի լրումն ամենի, դա նույն այդ ընտրազանգվածի աչքերում բարձրացնում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը: Բայց, կարծում ենք, ԱԱԾ գործողությունների տակ այլ բան էլ կա:

Պարզից էլ պարզ է, որ այս կերպ հետեւողական ճնշում է գործադրվում հենց Սերժ Սարգսյանի վրա: Ի վերջո, հո հենց այնպե՞ս չէր վարչապետի լրատվամիջոցի թղթակիցը գնացել հոգեհանգստի տեղում Ռիտա Սարգսյանին «բռնացնելու», որ հենց նշված հարցը տա:

Սերժ Սարգսյանին թիրախավորելու հիմնական պատճառներից մեկը, կարելի է ենթադրել, այն է, որ նա, անարյուն ու առանց պայքարի թողնելով իշխանությունը, այնուամենայնիվ մնացել է ՀՀԿ նախագահ, այսինքն՝ շարունակում է ղեկավարել Հանրապետական կուսակցությունը: Ու կուսակցության համար, ինչպես երեւում է, դա կարեւոր հանգամանք է, հատկապես ընթացիկ՝ քաղաքական կազմակերպության համար կարեւոր ու ծանր փուլում:

Դա հնարավորություն կարող է տալ, որ ՀՀԿ-ն նվազագույն կորուստներով դուրս գա փորձությունների շրջանից: Իսկ դա ամենեւին ձեռնտու չէ ՀՀԿ-ի քաղաքական հակառակորդներին ու պարզապես թշնամիներին:

Ամեն դեպքում, պարզ է, որ ԱԱԾ իրականացրած դիտարկվող գործողությունների զուգահեռ նպատակներից մեկը հենց Սերժ Սարգսյանին որոշակի ճնշման տակ պահելն է:

Մ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031