Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման գործընթացի մեկնարկի մասին

Հուլիս 05,2018 10:25

Հարգելի հաճախորդներ,

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման գործընթացի մեկնարկի մասին:

Սույն առաջարկը տարածվում է բոլոր տեսակի սպառողական վարկերի վրա (գրավով և անգրավ սպառողական վարկեր, ապառիկ վարկեր, վարկային գծեր, ոսկու գրավով ապահովված վարկեր, վարկային քարտեր) անկախ պարտավորության գումարից և արժույթից:

Առաջարկը գործում է 271 և ավել ժամկետանց օր ունեցող վարկերի համար, որոնք 31.05.2018թ. դրությամբ դասակարգված են եղել որպես անհուսալի: Առաջարկով հետաքրքրված հաճախորդները պետք է մինչև 31.12.2018 թ. այցելեն Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ Հաշտության համաձայնագիր կնքելու համար: Հաշտության համաձայնագիր կնքելու դեպքում հաճախորդը ստանում է մնացորդային պարտավորության մարման նոր ժամանակացույց՝ մինչև 5 տարի մարման ժամկետով՝ Հաշտության համաձայնագրի կնքման օրը առաջին մարումը կատարելու պայմանով:

Հաշտության համաձայնագրի կնքման համար բավարար է անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) ներկայացումը: Գործարքը ձևակերպվում է տեղում՝ սկսած 15 րոպեից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031