Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սարգսյանի որդիների դեմ հաղորդում ներկայացրածը ՀՀԿ-ի վստահված անձն էր

Հուլիս 05,2018 01:30

Ինչպես արդեն հաղորդել ենք, դատախազությունը վերաբացել է 2007-ին կարճված մի գործ, որն առնչվում է Ալեքսանդր Սարգսյանի որդիներին՝ Նարեկին եւ Հայկին. «2007 թվականի ապրիլի 1-ին երեկոյան, Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դ. Աշ.-ի Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Ա Հո.-ի Ղևոնդյանը, ներկայացրել «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտներով և հայտնել, որ ատրճանակը նույն օրը գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից և զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել իր ընկեր Դ․Սիմոնյանին…

Իրականացված նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների հիման վրա քննիչը հաստատված է համարել, որ Դ. Սիմոնյանին մարմնական վնասվածքն անզգուշությամբ պատճառել է Ա. Ղևոնդյանը: Եվ նկատի ունենալով, որ Դ. Սիմոնյանը հաշտվել է վերջինիս հետ, 2007 թվականի մայիսի 28-ին, դիմողի բողոքի բացակայության և հաշտվելու հիմքով որոշում է կայացրել քրեական գործով Արթուր Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

2018 թվականի հունիսի 29-ին Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում։ Դրանում վերջինս նշել է, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա. Ղևոնդյանը, այլև Հ. Ալ.-ի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։

Այդ օրը նշված տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Ա Ղևոնդյանի հետ, երբ Հ. Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին: Եվ մինչ Հ. Սարգսյանը շարունակել է սպառնալիքները, Ա. Ղևոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը։

Կատարվածի մասին տեղեկացել է Հ. Սարգսյանի եղբայրը՝ Ն. Սարգսյանը, և ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Գիտակցության գալուց հետո ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Ա. Ղևոնդյանը, իսկ զենքը գտել են մանկապարտեզի մոտից, քանի որ Հ. և Ն. Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի»:

Նոր մանրամասներ են բացահայտվել, թե ով է Դ. Աշ-ի Սիմոնյանը, որը 11 տարի անց դիմում է ներկայացրել: Դավիթ Սիմոնյանը, որը հայտնի է նաեւ իբրեւ որպես «Բոքսի քուչի Ճլե» կամ «Կենտրոնի կյաժ»՝ 2009-ի ընտրությունների ընթացքում հարձակում էր գործել ՀԱԿ-ի ակտիվիստների վրա:

Նա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց նաեւ սահմանադրական հանրաքվեի ընթացքում իրականացված խախտումների առնչությամբ: Դավիթ Սիմոնյանը Կենտրոնի մի տեղամասում ՀՀԿ վստահված անձն էր: Բոլորի աչքի առաջ նա նախ կոտրել էր «Իլուր»-ի լրագրողի տեսախցիկը, ապա ընդհարվել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, նաև խոչընդոտել «Ազատության» աշխատանքը։

Հետագայում 2016 թվականի փետրվարին դատավարության ընթացքում նա պատրաստակամություն էր հայտնել վճարել ընտրախախտումների համար 500 հազարական դրամով տուգանված 3 հոգու համար գումարը՝ պնդելով, թե իր երեք ընկերները «գաղափարի համար են կեղծիքի գնացել», ուստի՝ տուգանքների վճարումն իր վրա կվերցնի։

Դավիթ Սիմոնյանն այդ ժամանակ հայտարարել էր, թե իր արժանիքներով չի զիջում իշխող կուսակցության պատգամավորներին և Հանրապետականի ցուցակով ցանկանում է հայտնվել գալիք խորհրդարանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031