Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փրկեք երեխաներին սեքս-սիմվոլ դառնալուց, նրանց մի մատնեք անողորմ մարդկանց

Հուլիս 05,2018 12:30

Մեր երեխաները զրկվում են մանկությունից: Նրանց հիմնական նպատակը դառնում է պոպ մշակույթի ստեղծած կերպարին հետեւելը: Փոքր աղջիկները սեքսուալացվում են հասարակության կողմից ու սա արվում է երաժշտական ինդուստրիայի, բարբիների ու վիդեո խաղերի ազդեցությամբ: Փոքր տղաներն էլ չեն կարողանում խուսափել սուպերսեքսուալացված հասարակության ազդեցությունից ու կորցնում են մանկական անկեղծությունը:

Ծնողները ոչինչ չեն կարողանում անել, կամ էլ չեն ուզում: Շատերը նույնիսկ առանց հասկանալու դիվային հրճվանք են ապրում, տեսնելով, թե ինչպես են իրենց փոքր երեխաները սեքս-սիմվոլներ դառնում:
Ու այս ամենը կատարվում է փոքր տարիքից երեխաների մեջ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ (self esteem) ներարկելով: Ու հպարտությունը մտնում է երեխայի սիրտը: Որովհետեւ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆի կարիքը մարդու միջից հանում է խոնարհությունը: Ու մարդը չի իմանում ինչպես ապրի խոնարհությամբ: Իրեն ամբողջ կյանքում սովորեցրել են սեքս-սիմվոլ դառնալ, սիրուն լինել, լավը լինել, ցանկալի լինել, պահանջված լինել, սելֆի արա, քցի Ֆեյսբուք, որ քո ընկերները նայեն քեզ ու ասեն՝ էս ինչ լավն ես, էս ինչ լավն ես:

Ու հպարտությունը մարդու ներթափանցում է երեխայի սիրտը ու նրա միջից հանում խոնարհությունը: Դրա համար մենք այդպիսին ենք, մեր երեխաներն այդպիսին են, ու մենք էլ շրջապատված ենք լիքը բարոյական մարդկանցով, ովքեր եւ հպարտ են, եւ ինքնահավան, եւ եսասեր, եւ նախանձ, եւ փառասեր, եւ փողասեր… էլ ո՞րն ասեմ:

Սիրելի բարեկամներ, փրկեք ձեր երեխաներին: Եվ ձեր անձերը եւ նրանց ետ դարձրեք հպարտությունից ու ինքնահավանությունից: Հիշեք, վաղը, մյուս օրը ձեր ծերության օրերին դուք լինելու եք հպարտ, եսասեր ու ինքնահավան մարդկանց հույսին: Հետեւաբար տառապանքը գնալով շատանալու է, համբերելն էլ՝ ահավոր դժվար:

Փրկեք ձեր երեխաներին սեքս-սիմվոլ դառնալուց: Վերադարձրեք նրանց մանկական անմեղությունը: Ամեն զիբիլ մի թողեք, որ նայեն: Վերցրեք իրենց ձեռքից վիդեո խաղերն ու դուրս տարեք, սովորեցրեք սիրել Աստծուն, մարդկանց ու բնությունը: Սովորեցրեք ներդաշնակ կյանք ապրել: Երեխաներին սովորեցրեք աղոթել, համբերել, սիրել, դիմանալ, ներել, խոնարհվել: Մի հատ էլ ասեմ: Երեխաներին սովորեցրեք խոնարհվել: Հեռու պահեք ձեր երեխաներին անզգամությունից, «որպէսզի քո կեանքն օտարներին չմատնես, եւ քո ունեցուածքը՝ անողորմ մարդկանց» (Առ 5:9): Տեսնո՞ւմ եք Աստուծո Խոսքն ինչ է ասում Առակաց գրքում: Պաշտպանեք ձեր երեխաներին ու ձեր սիրելիներին մի մատնեք անողորմ մարդկանց:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

04.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031