Վաղը՝ հուլիսի 5-ին, ժամը 11:00-ին, Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ ՓՄՁ ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը եւ սփյուռքահայ գործարար Սեւակ Դավիդեանը:
Հաղորդման շրջանակներում կքննարկենք ոստիկանության այցը փոքր ու միջին բիզնես հանդիսացող փաբեր եւ ակումբներ, եւ թե դրա արդյունքում ինչպիսի ֆինանսական եւ բարոյական վնասներ են կրել այդ գործունեությամբ զբաղվող տնտեսվարողները:
Կառավարության առաջ կբարձրացնենք նաեւ բիզնեսին հուզող այն խնդիրները, որոնք առնչվում են Հարկային օրենսգրքին, տեղական տուրքերին, լիցենզիաների տրամադրմանը եւ այլն:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը վարում է Լուսինե Բուդաղյանը: