Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին տարան ԱԱԾ: Նա չպատասխանեց լրագրողի հարցին, թե ինչու էր ԱԱԾ-ն խուզարկում իր բնակարանը եւ ինչ հայտնաբերեց այնտեղ:
Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները մոտ տասը ժամ շարունակ գոործողություններ էին իրականացնում Թումանյան 11 հասցեում գտնվող բնակարանում, որտեղ առանձնացված վերելակ էր գործում հատուկ Սարգսյան ընտանիքի համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ