ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ Կարեն Խուդավերդյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալ: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի «Մարզպետարանի կառուցվածք» բաժնում նրա կենսագրությունը ներկայացված է առանց լուսանկարի: Այնտեղ նշված է , որ Կ. Խուդավերդյանը ծնվել է 1970թ. մարտի 24-ին, Բերքաբեր գյուղում: 1987 թվականին ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ, 1993 թվականին ավարտել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի լրիվ դասընթացը «Ցածր ջերմաստիճանի ֆիզիկա եւ տեխնիկա» մասնագիտությամբ՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: Նա 1988-1989թ.թ. ծառայել է խորհրդային բանակում:
1993-1995թ.թ. աշխատել է գազիֆիկացիայի եւ գազամատակարարման ձեռնարկության Իջևանի մասնաճյուղում՝ որպես ինժեներ:
Կ. Խուդավերդյանը 1995-2000թթ. աշխատել է «Իջեւանյան գորգեր» ընկերությունում՝ պաշտոնավարելով հերթափոխի պետից մինչեւ արտադրության ղեկավար:
2000 թվականից աշխատանքի է անցել ՀՀ զինված ուժերում, եղել է ջոկի, ապա վաշտի հրամանատար, այնուհետեւ ՝ավտոմոբիլային ծառայության պետ: 2008 թվականին կապիտանի զինվորական կոչումով արձակվել է ԶՈՒ պահեստազոր: Նա ամուսնացած է, ունի երկու որդի:
Կարեն Խուդավերդյանի 2008-2018 թվականների գործունեության, նրա կուսակցական կամ անկուսակցական լինելու մասին կենսագրությունում ոչինչ նշված չէ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ