Գիշերամիզություն ունեցող նորակոչիկներն այս զորակոչից սկսած՝ ծառայելու են ոչ թե «սովորական» պայմաններում, այլ հոսպիտալային օղակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը:
Նա նշեց՝ եթե նորակոչիկը նման առողջական խնդիրներ կունենա, կամ դրանք ի հայտ կգան ծառայության ընթացքում, ապա նա կծառայի միայն զինվորական հոսպիտալներից մեկում:
Կամո Քոչունցի փոխանցմամբ՝ այդ որոշումը կայացվել է, որպեսզի նշյալ առողջական խնդրով զինծառայողները կարողանան անհրաժեշտ հիգիենիկ պայմաններից օգտվել ցանկացած պահի: Նրանց համար նաեւ հատուկ անկողնային պարագաներ են տրամադրվելու: Նշյալ որոշումն այս զորակոչի նորամուծություններից է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ