Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում ընթացող նիստում քիչ առաջ մերժվեց Էդուարդ Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Նա կշարունակի ձերբակալված մնալ:
Ինչպես հայտնի է, երեկ ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Նա կասկածվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:
Ի դեպ, ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Էդուարդ Բաբայանը ժամը 12. 00-ից գտնվում էր դատարանում, եւ թույլ չի տրվել նրան ուտելիք փոխանցել: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ իրենք կալանավորին հաց, պանիր եւ յոգուրտ են ցանկացել փոխանցել: Նաիրա Զոհրաբյանը դիմել էր ՄԻՊ- ին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խոստացել է զբաղվել խնդրով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ