Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավտովթարից 5 օր անց 53-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հուլիս 04,2018 18:21

Հայտնել ենք հունիսի 29-ին տեղի ունեցած ավտովթարի մասին, երբ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները: Վթարից հետո «ՎԱԶ-2107»-ի վարորդի՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Ասատուր Նիազյանի կինը՝ Կարինե Աբազյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այսօր՝ հուլիսի 4-ին 53-ամյա Կ. Աբազյանը հիվանդանոցում մահացել է:

Բերդավանից տեղեկացանք, որ վթարի հետեւանքով վիրավորվել է նաեւ Ասատուր Նիազյանի 14-ամյա դուստրը, որը ծնոտի շրջանում վնասվածք է ստացել:

Ավտովթարից շուրջ մեկ շաբաթ առաջ մահացել է Ասատուր Նիազյանի մայրը: Սոցիալապես անապահով այդ ընտանիքը հայտնվել է բարդ իրավիճակում:

Հունիսի 29-ին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտում հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, գործի քննությունը կկատարի Տավուշի մարզային քննական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժինը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031