«Թաթուլ Շուշանյանի գործի հետեւում բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած: Նա այդ մասին ինձ հետ զրույցում է ասել»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Շուշանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը կալանավորված է:
Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու առանձնապես խոշոր չափերի՝ հինգ հազար դոլարի կաշառք ստանալու համար։ Փետրվարին նա ազատվել էր աշխատանքից:
«Առաջիկայում Թաթուլ Շուշանյանը կկարողանա հրապարակել այդ պաշտոնյաների անունները: Նա կմեկնաբանի, թե ինչու է իր նկատմամբ նման ապօրինի հետապնդում իրականացվում»,-նշեց Հայկ Ալումյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ