Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշանակվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի փոխտնօրեն: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Գեւորգյանը հաստատեց լուրը: Նա ժամանակին եղել է նաեւ «Հայֆիլմի» տնօրեն, նաեւ հավակնում էր դառնալ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, ինչի առիթով էլ կինոմիության հնաբնակներից Իռեն Օրդուխանյանը հեգնել էր նրա` «Հայֆիլմը» Հոլիվուդի վերածելու խոստումը ու «ավերող» անվանել:
Ի դեպ, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ժամանակին ոչ արդյունավետ էր որակել կինոկենտրոնում Գեւորգ Գեւորգյանի աշխատանքը ու նոր տնօրեն նշանակել:
Հիշեցնենք նաեւ, որ 2017-ին գործադիրը հավանություն էր տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում էր մասնավորեցնել 47 պետական ընկերություն, այդ թվում «Հայֆիլմը»: Ընդ որում, «Հայֆիլմի» համար ավելի ցածր գին էր առաջարկվել, քան նախկինում էր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ