Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբոտները կաշխատեն, դուք գումար կվաստակեք

Հուլիս 04,2018 18:07

«Հայաստանը բարենպաստ երկիր է ֆինանսական ծառայությունների ոլորտի համար: Վերջին շրջանում մենք բավական ներդրումներ ենք կատարել Հայաստանի տնտեսությունում. գոհ ենք գործընթացից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերը`հավելելով, որ Հայաստանում շվեյցարացի ձեռներեցները ներդրումներ են անում մասնավորաբար դեղագործության, ժամացույցների արտադրության եւ այլ ոլորտներում: Դեսպանի եւ լրագրողների հանդիպման առիթը Հայաստանում շվեյցարական Swissquote Bank-ի գործունեության մեկնարկն էր: Առցանց բանկն այլեւս իր ծառայությունները կմատուցի նաեւ Հայաստանում: 21-րդ դարի պահանջներին համապատասխան ոչ միայն հայաստանցիները, այլեւ Հայաստան ժամանող իրանցի, վրացի եւ այլ երկրներից զբոսաշրջիկները եւս կարող են հարմարավետ դարձնել իրենց կյանքն ու կենցաղը: «Հայկական շուկայում Swissquote Bank-ի հայտնվելն էլ ավելի կխորացնի մեր համագործակցությունը»,- կարծում է դեսպանը:

Շվեյցարական խոշորագույն առցանց բանկի, որը աշխարհում շուրջ 300 հազար հաճախորդ է սպասարկում, ներկայացուցիչը Հայաստանում FTH (Financial trading house) ընկերությունն է: 1999 թվականին հիմնադրված FTH-ն համաշխարհային ֆինանսական շուկայի առաջատարներից է: 2015 թվականից ընկերությունը միջնորդական ծառայություններ է տրամադրում շվեյցարական Swissquote Bank-ին: FTH-ի օգնությամբ հայաստանցիները կարող են գումարներ ներդնել շվեյցարական բանկում. ռոբոտները կաշխատեցնեն ներդրված գումարները եւ յուրաքանչյուր աշխատանքային 25 օրը մեկ կապահովեն 4-8 % եկամտաբերություն: «Բացվում է անվանական հաշիվ շվեյցարական Swissquote բանկում, որտեղից գումարների ելքագրումը կարող է կատարվել միայն ձեր ստորագրությամբ, վարձակալեք FTH-ից ռոբոտներ, FTH-ը տեխնիկական ամբողջ սպասարկումն իր վրա է վերցնում: Ռոբոտները տեղադրում եք ձեր առևտրային հաշվի վրա, և դուք յուրաքանչյուր 25 աշխատանքային օրը մեկ ունենում եք 4 % եկամտաբերություն. պասիվ եկամուտ, դուք նստած եք տանը, նայում եք ձեր տերմինալին, ձեր անվանական հաշվին ու տեսնում եք, թե ինչպես է յուրաքանչյուր օր շուկայի արտարժույթի և ապրանքահումքային բորսայի գների տատանման վրա ռոբոտը համապատասխան ալգորիթմի գումար վաստակում ձեզ համար»,- լրագրողների հետ զրույցում համակարգի գործունեության մանրամասներն է ներկայացրել FTH ընկերության տնօրեն Անգին Ղուկասյանը։

Բանկի 50 տնօրեններից մեկի՝ հաճախորդների հետ հարաբերությունների և վաճառքի մենեջեր Մուամար Բեհնամի խոսքով՝ ռոբոտներն ապահովելու են ճկունություն: «Մեր ռազմավարությունն է՝ գտնել մեկ համագործակցող ամեն երկրում։ Արժութային բիզնեսի մեջ մենք շատ պահպանողական մոտեցում ունենք: Երբ մենք ունենք հուսալի գործընկեր, ով հաճախորդների համար երաշխավորում է շահույթը, ապահովում ենք երկարատև համագործակցություն»,- մանրամասնեց Մուամար Բեհնամին:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարծում է, որ համակարգի գործարկումը վստահություն է Հայաստանում իրականացվող փոփոխություններին. «ՀՀ տնտեսվարողները ոչ միայն ունենում են հավելյալ հնարավորություններ՝ դիմելու եւ ստանալու այդ ծառայությունները, այլեւ ֆինանսական ռեսուրսները Հայաստանում շատ ավելի լայնորեն շրջանառվելու հնարավորություն են ունենալու: Սա հնարավորություն է`երկրի նկատմամբ ներդրողների վստահության մակարդակի աճի»։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ առեւտրաշրջանառությունը 2017 թվականին կազմել է 366,8 մլն դոլար` 3 անգամ ավելի, քան 2016-ին: Արտահանման ծավալն աճել է 3,6 անգամ`հասնելով 269,4 մլն դոլարի, ներմուծման ծավալը` 2,1 անգամ` հասնելով 97,4 մլն դոլարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031