Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունների համար շատ կարեւոր է ամենօրյա պահել լարվածությունը, բայց դա չի կարելի անել այս գնով». Դավիթ Հարությունյանը՝ ՀՔԾ-ին

Հուլիս 04,2018 17:33

Այսօր Aravot.am-ը արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց՝ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը` այն դեպքում, երբ ՀՔԾ-ի առաջադրած հոդվածը 2008-ին չի եղել, լրացվել է 2009-ին, Դուք այդտեղ խնդիր չե՞ք տեսնում:

Նա պատասխանեց. «Ոչ թե ես եմ խնդիր տեսնում, Սահմանադրությունն է տեսնում խնդիր: Ընդամենը անհրաժեշտ է ընթերցել Սահմանադրության 72-րդ հոդվածը: Ես հասկանում եմ, որ իշխանությունների համար շատ կարեւոր է ամենօրյա պահել լարվածությունը, բայց դա չի կարելի անել այս գնով: Ես կարծում եմ, որ սա շատ լուրջ հարված էր թե՛ այլ բացահայտումներին, թե՛ ընդհանրապես նպատակին: Այս շտապողականությունը, որի արդյունքում խախտվում է Սահմանադրությունը, ներողություն, դա անթույլատրելի է: Ես ցավով եմ դա նշում եւ հույս ունեմ, որ այսօր մեր իրավապահ մարմինները, առաջին հերթին խոսքս ուղղում եմ հենց իրենց, ավելի աչալուրջ կվերաբերվեն իրենց կատարած աշխատանքին, որովհետեւ նմանատիպ սխալներով նրանք արժեզրկում են մյուս աշխատանքները»:

Դիտարկմանը, որ ՀՔԾ պետը պարզաբանել է, թե նախկինում 300 հոդվածն է եղել, որի նկարագրությունը նույնն է եղել՝ Դավիթ Հարությունյան արձագանքեց. «Համադրեք ինքներդ եւ կտեսնեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031