ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը, որը գտնվում է Թումանյան 11 շենքում, որտեղ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում այդ շենքում բնակվող Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում, լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել: Նա ասաց, որ համապատասխան մեկնաբանություն կտրվի համապատասխան պահի:
Ինչ վերաբերվում է ԱԱԾ-ին, այն կատարվող գործողությունների վերաբերյալ համապատասխան տեսանյութ կհրապարակի ավելի ուշ:
«Քննչական անհետաձգելի գործողություն է ընթանում, կուլտուրա ունեցեք համբերելու, վե՛րջ»,-ասաց Միքայել Համբարձումյանը: Նա չպատասխանեց այն հարցին` արդյոք Ալեքսանդր Սարգսյանը բնակարանում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ