Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Հարությունյանի նկատմամբ կալանավորման որոշումը  ապտակ է մեր բանակին. նախկին հրամանատար. «Ա1+»

Հուլիս 04,2018 14:44

Նախկին հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը կարծում է, որ նախկին ՊՆ նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կալանավորման որոշումը ապտակ է բանակին և բանակի  հեղինակությանը։

«Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետի նկատմամբ ՀՔԾ-ի ու դատարանի նման որոշումը ապտակ է մեր բանակին և մեր դիմադրողական ոգուն։ Անկախ ամեն ինչից, գեներալ-գնդապետին, ով անցել է Արցախյան ազատամարտ, ով 17 տարի գլխավոր շտաբում ծառայություն է անցկացրել, նրա կալանավորման որոշումը անբարոյական, ժամանակավրեպ, անհիմն որոշում է»,- ասաց նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Վոլոդյա Հովհաննիսյանը նշեց, որ այնպիսի տպավորություն է այսօր հասարակության մեջ, որ մենք ունեցել ենք միայն թալանչի գեներալներ, կաշառակեր, ստոր սպաներ և բախտախնդիր մարդկանց համախումբ է եղել։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ծայրից ծայր զառանցանք է: Այս բացայայտումները ոչ միայն չեն հեղինակազրկում, այլեւ մեծ երաշխիք են բանակի առողջացման ու հետեւաբար նաեւ՝ հզօրացման:

    Բարեւներ Սուրիկ Խաչատրեանին: Հաղորդէք, խնդրում եմ, որ պատրաստուի: Շուտով մի «ապտակ» էլ Սիւնիքին ենք տալու 🙂

  2. Ara Shahbazian says:

    Իսկ եթե իր հարազատը զոհվեր մարտի 1-ին, էլի՞ այսպես կխոսեր…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031