Հուլիսի 4-ին ԱԱԾ-ն սկսել է գործողություններ իրականացնել Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանին պատկանող բնակարանում, որը գտնվում է Թումանյան 11 հասցեում: Շենքի բնակիչներից ոմանց հավաստմամբ, Սարգսյան ընտանիքին պատկանող մեքենաներ են տարվել ավտոտնակներից, սակայն 70-007 համարներով մեքենաներից մի քանիսը կանգնած են տարածքում: ԱԱԾ աշխատակիցները ձեռնպահ են մնում մեկնաբանություններ անելուց: Շենքի մոտ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներ են կանգնած:
Օրեր առաջ, Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով:
Ժամը 14-ի դրությամբ ԱԱԾ աշխատակիցները դեռ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում էին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ