Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչու չփոխվեցին ԱԳՆ փոխնախարարների մեծ մասը. «Ժողովուրդ»

Հուլիս 04,2018 13:33

Հետաքրքիր է, որ թավշյա հեղափոխությունից եւ նոր նախարարների նշանակումներից հետո գրեթե բոլոր փոխնախարարները փոխվեցին, սակայն արտաքին գործերի նախարարության դեպքում ընդամենը մեկ փոփոխություն եղավ։ Ինչո՞ւ, այս հարցին ի պատասխան վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշեց. «Դրանք քաղաքական որոշումներ են եւ կայացվել են՝ հաշվի առնելով աշխատողների մասնագիտական հմտությունը եւ քաղաքական ու աշխատանքային նպատակահարմարությունը։ Այսինքն, հնարավոր չի, որ բոլոր փոխնախարարները փոխվեն, որովհետեւ նաեւ կրում են ինստիտուցիոնալ հիշողություն՝ հատկապես արտաքին գործերի նախարարության դեպքում։ Որտեղ նման բան չի եղել եւ եղել է քաղաքական նպատակահարմարություն, փոխնախարարները փոխվել են, իսկ ԱԳՆ-ի դեպքում վարչապետը նման նպատակահարմարություն չի տեսել»։

Բոլորի համար ակնհայտ էր, որ դիվանագետները չպետք է կաշկանդված լինեն իրենց նախկին կեցվածքով եւ հայտնած դիրքորոշումներով, որպեսզի ավելի վստահելի խոսեն Հայաստանում ժողովրդի լայն աջակցությունը վայելող իշխանության, սկիզբ առած խորքային բարեփոխումների, ժողովրդավարական գործընթացների, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին։ Այս ամենի մասին խոսելիս առնվազն պետք է հավատալ սեփական ճշմարտացիությանը եւ որոշակի արժեհամակարգի կրող լինել։ Այս իմաստով առաջին պլան են դուրս գալիս հայեցողական պաշտոններ զբաղեցնողները, հատկապես նրանք, ովքեր մինչեւ հեղափոխությունը ընդգծված բացասական վերաբերմունք .ունեին նախկին ընդդիմադիրների, նրանց առաջ քաշած պահանջների եւ դավանած արժեքների նկատմամբ։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031