Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիճարկվում է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի  ձերբակալման իրավաչափությունը

Հուլիս 04,2018 13:16

Այս պահին Երեւան  քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մուտքի մոտ են գտնվում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներ՝  ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, Երեւանի ավագանու անդամ Ենոք Ազարյանը:

Նրանք սպասում են ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան  Կրոմվել  Գրիգորյանին, որը վիճարկում է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի  ձերբակալման իրավաչափությունը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ միջնորդություն կա, որ Էդուարդ Բաբայանը մասնակցի նիստին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031