Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայիսին ամենամեծ անկումը եղել է արդյունաբերության խոշորագույն ճյուղում՝ հանքարդյունաբերությունում. «Հայոց աշխարհ»

Հուլիս 04,2018 13:07

Տարիներ շարունակ ներկայիս վարչապետի խմբագրած թերթում Հայաստանի տնտեսական աճը բացառապես մետաղների բարձր գներով էր հիմնավորվում: Այսինքն՝ ասվում էր, որ եթե պղնձի գները բարձր չլինեն, ապա տնտեսական աճ չի լինի: Հիմա՝ ապրիլ-մայիս ամիսներին, պղնձի միջազգային գները բարձր՝ 6800-7000 դոլարի միջակայքում են, բայց հենց այդ ամիսներին արդյունաբերության աճը դանդաղել է, տնտեսական աճի տեմպն ընկել: Մասնավորապես ապրիլին արդյունաբերության անկումը եղել է 3,7 տոկոս, մայիսին՝ 3,1 տոկոս:

Առավել հանգամանորեն անդրադառնանք մայիս ամսվա ցուցանիշներին։

Բնականաբար ամենամեծ անկումը եղել է արդյունաբերության խոշորագույն ճյուղում՝ հանքարդյունաբերությունում՝ 19,7 տոկոս, նախորդ տարվա մայիսի համեմատ: Եվ սա միջազգային նպաստավոր գների պարագայում, որոնք (պղնձի գները) ի դեպ հունիս ամսին մի տեւական հատված գտնվում էին ավելի բարձր մակարդակի՝ 7200 դոլարի սահմաններում: Թե դա ինչպես է ազդել հունիսի ցուցանիշների վրա, կերեւա առաջիկայում, իսկ առայժմ հանքարդյունաբերական արտադրանքի ծավալները նվազում են:

Ամենացավալին, որ նույն՝ արտաքին նպաստավոր պայմանների պարագայում նվազել է նաեւ մշակող արդյունաբերության արտադրանքը, թեկուզ փոքր չափով (0,4 տոկոսով): Նկատելի անկում են ունեցել այս ճյուղում մեծ բաժին ունեցող ենթաճյուղերից խմիչքների արտադրությունը (18 տոկոս), մետաղների արտադրությունը (11,6 տոկոս), ինչպես նաեւ քիմիական նյութերի, դեղագործական, պատրաստի մետաղների, էլեկտրական սարքավորումների արտադրությունները:

Ինչ վերաբերում է երկու խոշոր ենթաճյուղերի՝ սննդարդյունաբերության եւ ծխախոտի արտադրանքի ծավալներին, ապա այստեղ փոքր-ինչ աճ է եղել՝ առաջինում՝ 1,9 տոկոսով, երկրորդում՝ 0,7 տոկոսով: Եթե հաշվի առնենք, որ այս երկուսը առաջին անհրաժեշտության ապրանքներն են, ապա դրանց նման աճը վկայում է, որ առնվազն գնողունակության պահանջարկը մեր երկրում չի աճել կամ գրեթե չի աճել, իսկ արտահանումը նվազել է:

Եթե այս ճյուղերում էլ անկում գրանցվի, ապա դա ոչ միայն տագնապալի կլինի արդյունաբերության եւ տնտեսության համար, այլեւ կվկայի թե՛ ներքին շուկայում պահանջարկի նվազման եւ գնողունակության անկման, թե՛ արտաքին շուկայում իրացման ծավալների նվազման մասին: Առայժմ այս ենթաճյուղերն են հետ պահում մշակող արդյունաբերության ցուցանիշը ավելի մեծ նվազումից:

ՍԱՀԱԿ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031