Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներում չի լինի հարբած մեքենա վարած, պետհամարանիշն ուրիշին տված վարորդների նկատմամբ

Հուլիս 04,2018 12:59

Կառավարությունն այսօր անդրադարձավ ճանապարհային երթեւեկության խախտումների համար տուգանքների նկատմամբ վարչական համաներում կիրառելու հարցին: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հարցը ներկայացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որպեսզի հանրությանը սխալ ուղերձ չտրվի: Արտակ Զեյնալյանը պարզաբանեց, որ սա չի վերաբերում այն դեպքերին երբ պետահամարանիշը տրամադրել են ուրիշին, հարբած մեքենա են վարել եւ մի շարք իրավախախտումներ, որոնք շատ սուր են:

«Տեսախցիկների հետ կապված մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ այդտեղ խնդիրներ կան, եւ հիմա կառավարությունը ոստիկանության եւ արդարադատության հետ համատեղ մշակում են օրենքի նախագիծ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքում որոշակի փոփոխությունների մասով, որոնք առաջինը՝ շատ կարեւոր է՝ կթեթեւացնեն քաղաքացիների տուգանքային բեռը, բայց միեւնույն ժամանակ էականորեն կբարձրացնեն երթեւեկության մասնակիցների կարգապահությունը: Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ մենք հիմա էլ ասում ենք, որ գործող համակարգն ավելի շատ ֆիսկալ նշանակություն ունի, քան՝ երթեւեկության անվտանգության ապահովման: Եվ մենք ամրագրում ենք, որ մեր օրենսդրության նպատակը պետք է լինի երթեւեկության կարգապահությունը բարձրացնելը»:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե քանի անձ է ազատվելու պատասխանատվությունից: Ի պատասխան ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ ոչ թե անձերի քանակով պետք է դիտարկել, այլ՝ դեպքերի. «Որովհետեւ մեկ անձը կարող է մի քանի անգամ կրկնված լինի այս դեպքերում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031