Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անպատվել են բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ունեցած օրվա ծախսի փողից հատկացրել են հիմնադրամին՝ համոզված, որ օգնում են Հայաստանին ու Արցախին. «Ժամանակ»

Հուլիս 04,2018 12:53

Ասում են, թե քանի դեռ չկա դատարանի վճիռ, պետք է հարգել մարդու անմեղության կանխավարկածը: Մարդու, որը ոչ միայն չի հարգել, այլ, ըստ էության, անպատվել է մի ամբողջ ժողովրդի, մեկ առ մեկ բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ունեցած օրվա ծախսի փողից հատկացրել են հիմնադրամին՝ համոզված, որ օգնում են Հայաստանին ու Արցախին: Ոչ այն մարդկանց, որոնք հիմնադրամին հատկացրել են միլիոնավոր դոլարներ: Երևի թե վստահաբար կարող ենք պնդել, որ խաղադրույքի վերածվել են ոչ այդ դոլարները, որովհետև դրանք հատկացնողները թերևս հետևել են կոպեկ առ կոպեկ իրենց փողի ծախսին: Իհարկե, լավ են արել, ընդ որում՝ նրանց մի մեծ մասը նաև հոգաբարձուների խորհրդի կազմում են: Լավ են արել, որ հետևել են իրենց միլիոնների ծախսին:

Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ չեն հետևել ամբողջական գործունեությանը, ի՞նչ է արել, ինչո՞վ է զբաղված եղել հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որ ղեկավարել է Սերժ Սարգսյանը, ղեկավարել են Ամենայն հայոց կաթողիկոսն ու Արցախի նախագահը, այլ երևելի դեմքեր, որոնք տարին մեկ անգամ կամ մի քանի անգամ հավաքվել են, հնչեղ ճառեր արտասանել հիմնադրամի կարևորության, ծրագրերի մասին, ու գնացել իրենց գործին, իսկ հիմնադրամի փողերն էլ անցել են խաղադրույքների: Եվ այս հարցը, անշուշտ հիմնադրամի շրջանակով, սակայն առնչվում է ընդհանրապես Հայաստանի կառավարմանը, որի կարծես թե յուրաքանչյուր սանտիմետր թաթախված է որևէ չարաշահման, կոռուպցիոն որևէ սխեմայի, գանձագողության և այդօրինակ այլ արատների ու հանցագործությունների մեջ:

Բավական է իրավապահները գործեն որևէ ուղղությամբ, և բացահայտվում են միլիոնավոր դոլարների յուրացումներ, չարաշահումներ, խաբեություններ: Ձերբակալվում են մարդիկ, կոնկրետ մեղավորներ, հանցակիցներ և այլն, բայց առաջանում է հարց՝ ինչո՞վ էր զբաղված «Հայաստան» հիմնադրամի «հոգաբարձուների խորհուրդը»: Ի՞նչ էին անում այդ մարդիկ, նրանց մոտ հարցեր չէի՞ն առաջանում, նրանք իրավապահների տեղը չգիտեի՞ն:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031