ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորներին առնչվող իրավական խնդիրների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։
– Բավական թվով անձինք դուրս են եկել կուսակցությունից։ Նրանք, ըստ Ձեզ, գաղափարակիրնե՞ր էին, թե՞ այլ շահեր ունեին։
– Որակումներ չեմ ուզում տալ. մարդկանց իրավունքն է։ Չեմ կարծում, որ իրավունք ունեմ որակում տալ. անմեղ են կամ մեղավոր։ Ես կարող եմ իմ փոխարեն պատասխան տալ. ես ճիշտ եմ գտնում այսպես եւ այսպես եմ վարվում։ Բայց յուրաքանչյուր մարդ ունի ճշմարտության իր պատկերացումները։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ ժամանակն ամեն ինչի եւ ամեն մեկի պատասխանը կտա. ով է գաղափարական, ով չէ գաղափարական, ով էր ճիշտ, ով էր սխալ։
– Բայց ՀՀԿ կորիզը պահպանվո՞ւմ է։
– Այո։ ՀՀԿ գործադիր մարմինը, քաղաքական կորիզը կա։ Ինձ հարցնում էին, թե ի՞նչ պետք է անի Հանրապետականը հիմա, ես ասել եմ, որ Հանրապետականը քաղաքական կուսակցություն է, եղել է, կա ու կլինի։ ՀՀԿ-ն կմնա որպես հայաստանյան քաղաքական դաշտի կարեւոր դերակատար։ Փորձություններ կլինե՞ն. իհարկե կլինեն, քարքարոտ ճանապարհ կլինի՞, իհարկե կլինի։ Քաղաքականությունը հաջողությունների եւ անհաջողությունների շղթա է։
Եվ այդ իմաստով ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում ո՛չ մարդկանց հեռանալու,ո՛չ ընդդիմություն դառնալու, ո՛չ այս կամ այն իրավիճակի մեջ։ Ի՞նչ է եղել։ Եթե դու քաղաքականության մեջ ես, դու գաղափարի մարտիկ պետք է լինես, դու պետք է պայքարես։ ՀՀԿ-ն ստեղծել է Աշոտ Նավասարդյանը՝ որպես անկախության մարտիկ, եւ ցանկացած կարգավիճակում ՀՀԿ-ն շարունակելու է լինել պետականության ջատագով կուսակցություն։
Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում