Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննությունն իրականացնող մարմինը պետք է քննի տուժողի մերձավորների վրա ճնշում գործադրելու կամ կաշառելու տարբերակով քրեական պատասխանատվությունից խուսափելու լրջագույն կասկածները. «Հայոց աշխարհ»

Հուլիս 04,2018 12:21

Գագիկ Ծառուկյանի օգնականը կամ թիկնազորի պետը ձերբակալվել է: Սակայն տուժողի կինը երեկ լրատվական կայքերից մեկին փորձել է հավաստել, թե իր ամուսինը պարզապես սայթաքել է, իսկ Գագիկ Ծառուկյանը իրենց ընտանիքի բարեկամն է:

Հայաստանի ամեն բնակչի՝ առանց հավելյալ բացատրությունների էլ պարզ է, թե ինչ հանգամանքների բերումով կարող էր տուժածի կինը նման բան ասել: Ըստ այդմ, միջադեպը է՛լ ավելի լուրջ երանգներ է ստանում: Սա կարող է դառնալ թավշահեղափոխական իշխանությունների, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անընդհատ տարփողվող «Նոր Հայաստանի» ոստիկանության, իրավապահ մարմինների առաջին լուրջ քննությունը: Դրա արդյունքներից էլ կերեւա. ինչ-որ բան փոխվո՞ւմ է, թե՞ ամեն ինչ նույնն է, դեռ մի բան էլ՝ հակառակը:

Բայց հիմնական դրվագներից մեկը, իհարկե, տուժողի կնոջ՝ Լիլիթ Հ.-ի՝ armlur.am-ին պատմած բացահայտ հեքիաթներն են, թե իր ամուսինը ընդամենը գնացել է զրուցելու Գագիկ Ծառուկյանի հետ, իրենց չեմպիոն որդուն օգնելու նպատակով, բայց ինչ-որ աթոռից սայթաքել է, ընկել, ինչի հետեւանքով էլ ստացել է այդ վնասվածքները։

Քննությունն իրականացնող մարմինը, կարծում ենք, լրացուցիչ պետք է քննի նաեւ տուժողի մերձավորների վրա ճնշում գործադրելու կամ կաշառելու տարբերակով քրեական պատասխանատվությունից խուսափելու լրջագույն կասկածները եւս:

Այստեղ, իհարկե, հարց է ծագում, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը իրավապահներին կհորդորի՞ հետեւողական լինել, թե՞ նրանց մենակ կթողնի Գագիկ Ծառուկյանի դեմ: Ի վերջո, Գագիկ Ծառուկյանը այս նոր իշխանության դաշնակիցն է: Օրենքը կտարածվի՞ թեկուզ ժամանակավոր դաշնակցի վրա: Թե՞ օրենքի առաջ բոլորը հավասար են, սակայն ոմանք ավելի հավասար են:

Մյուս կողմից՝ սա Նիկոլ Փաշինյանի համար վատ տարբերակ չէ՝ նկատի ունենալով առաջիկա արտահերթ ընտրությունները, եւ հատկապես այն, որ Գագիկ Ծառուկյանը ամենահավանական լուրջ մրցակիցն է լինելու, ավելին՝ ծառուկյանականները անթաքույց խոսում են հաջորդ ընտրություններում վճռորոշ մեծամասնություն ստանալու իրենց ախորժակի մասին:

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031