Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարությունում հայկական արտադրության համակարգիչներ են. վարչապետը ԱԺ-ին էլ կոչ արեց նույնն անել

Հուլիս 04,2018 12:15

Այսօր կառավարության նիստում պաշտոնյաների առաջ հայկական արտադրության համակարգիչներ էին դրված: Նրանք այսուհետ կօգտագործեն ոչ թե աշխարհի հայտնի ընկերությունների համակարգիչները, այլ հենց հայկականը, այս մասին նիստում ասաց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Սա, իմիջի փոփոխության հետ չէ կապված, այլ մոտեցման փոփոխության հետ է կապված, Ինչպես տեսնում եք հայկական արտադրության համակարգիչներ են տեղադրված կառավարության նիստում: Սա մեր քաղաքական մոտեցումն է, մենք հայտարարում ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է, ընդ որում, ոչ միայն ծրագրային ապահովման իմաստով, այլ նաեւ կոնկրետ արտադրանքի իմաստով»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է առաջարկեն, որպեսզի Ազգային ժողովում էլ այսպիսի փոփոխություն տեղի ունենա, որպեսզի Ազգային ժողովի նիստերի դահլիճը նույնպես համալրվի հայկական համակարգիչներով. «Մեր երկրի, նաեւ կառավարության համար շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանում արտադրությունը զարգանա եւ մենք բոլորս մեր առօրյայում նախապատվությունը տանք հայկական արտադրությանը: Ինչպես տեսնում եք, այդպիսի հնարավորություն կա եւ, եթե կա, ես բոլոր հարկատուներին կոչ եմ անում նախապատվությունը տալ հայկականին, որովհետեւ եւ հաճելի է եւ շահավետ է եւ նաեւ մեծացնում է տեղական արտադրության եւ արտադրողների հնարավորությունները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031