Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստան» հիմնադրամն ու հանգանակության գաղափարը չպետք է նույնացվեն մարդկանց հետ, որոնք իրենց վարքով արժանացել են իրավա-բարոյական պատասխանատվության. «Ժամանակ»

Հուլիս 04,2018 11:58

Հուլիսի 3-ին ԱԱԾ-ն հայտարարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին ձերբակալելու մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վարդանյանը խոստովանել է, որ հիմնադրամի փողերով կատարել է օնլայն խաղադրույքներ: Դժվար է բնորոշում տալ այս հանցագործությանը: Իհարկե, այս օրերին Հայաստանի հանրությունը տեսավ բաներ, որոնք թերևս չէր էլ պատկերացնի, թեև, իհարկե, այլ կերպ հնարավոր չէր էլ լինի բացատրել, թե ինչու էր պետությունը հասել ծանր վիճակի, արտագաղթը հասել կրիտիկական ցուցանիշի, աղքատությունը հասել գրեթե հիսուն տոկոսի: Սակայն այս ամենով հանդերձ, հանրությունը թերևս կշարունակի զարմանալ չարաշահումների ու յուրացումների թե՛ մասշտաբներից, թե՛ ձևերից, ու այս ամենի անպատժելիությունից:

Չենք ուզում բարոյական գնահատական տալ համահայկական հանգանակության գումարների այդպիսի տնօրինմանը: Կարծում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի, հատկապես հանգանակության մասնակիցներ, կտան իրենց գնահատականը, և հազիվ թե մենք կարողանանք այդ հարցում լինել ավելի դիպուկ: Այստեղ, սակայն, «վրիպել» նույնիսկ հնարավոր էլ չէ: Կուզենք շոշափել այլ, մեր կարծիքով՝ առավել կարևոր ու առանցքային մի խնդիր այս իրավիճակում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի խնդիրը, դրա հեղինակության, ապագայի խնդիրը:

Բանն այն է, որ Հիմնադրամի վատ տնօրինումը, մեղմ ասած՝ հանցավոր տնօրինումն ու ամենաթողությունը լինելով զայրալի ու զազրելի, այդուամենայնիվ, չպետք է դառնան հիասթափեցնող հենց Հիմնադրամի հանդեպ, համահայկական հանգանակության կարևոր գաղափարի հանդեպ: «Հայաստան» հիմնադրամն ու հանգանակության գաղափարը չպետք է նույնացվեն մարդկանց հետ, որոնք իրենց վարքով, մեղմ ասած, արժանացել են իրավա-բարոյական պատասխանատվության: Ամենավտանգավորը կարող է լինել հենց դա, երբ այդ մարդկանց հանդեպ վերաբերմունքը և գնահատականը տարածվի Հիմնադրամի վրա, այն կարևոր առաքելության վրա, որ ունի այդ առանցքային գաղափարը, և որ դեռ ունենալու է Հայաստանի և Արցախի համար:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031