Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոռացվելու իրավունք. քննարկվեց նոր իրավունքի ծագման և կիրառման միջազգային ու տեղական փորձը

Հուլիս 04,2018 11:53

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հուլիսի 3-ին անցկացվեց հանդիպում-քննարկում «Մոռացված լինելու իրավունք» և «Հանցագործությունների մասին ԶԼՄ-ների հաղորդումները՝ որպես քրեական գործի հարուցման առիթ» թեմաների ներկայացում» թեմայով:

Միջոցառմանը մասնակցում էին արդարադատության նախարարության, անձնական տվյալների պաշտպանության գործակալության, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,  փորձագետներ:

«Մոռացված լինելու իրավունքի էությունն այն է, որ անձանց վերաբերող որոշակի տեղեկությունների որոնումը դժվար կամ անհնարին է դարձվում՝  անգամ եթե այդ տեղեկությունները տարիներ շարունակ հայտնի են եղել հանրությանը: Եվ անձը պահանջ ունի ինտերնետային տիրույթից հեռացնելու  այդ տեղեկություններ, որոնք խոչընդոտում են իր հասարակությանն ինտեգրվելու և այլ իրավունքների պաշտպանությանը»,-  ասաց ծրագրի իրավաբան-փորձագետ Տիգրան Դանիելյանը:

Նա ներկայացրեց մոռացված լինելու իրավունքի ծագումը, միջազգային դատաիրավական նախադեպերը և ներկայումս կիրառելիությունը:  Ներկայացվեց նաև լրատվամիջոցի կողմից անձի մոռացվելու իրավունքը իրացնելու նախադեպային փորձը: Հունիսի 16-ից  Իրավաբան.net լրատվական կայքը անձի դիմումի և սահմանված այլ չափորոշիչների հիման վրա խմբագրում է (հեռացվում են անձին նույնականցնող տվյալները) երկու և ավելի տարի վաղեմության նյութերը՝ համապատասխան նշում անելով նյութի խմբագրված լինելու մասին:

Ծրագրի իրավաբան-փորձագետ Քրիստինե Ղուկասյանը ներկայացրեց, թե որ դեպքերում և ինչ ընթացակարգով են ԶԼՄ-ների նյութերը որպես հանցագործության մասին հաղորդումներ ընդունվում և  քրեական գործի հարուցման առիթ դառնում:

ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը մեծապես կարևորեց միջոցառումը. «Մոռացված լինելու իրավունքը, որպես կանոն, արտացոլված չէ պետությունների օրենսդրություններում, բայց արդեն ժամանակն է, որ հասարակությունը դրա մասին մտածի: Եվ  շատ լավ է, որ արդեն իսկ ուշադրություն է դարձվել այս հարցին ու այս նոր ձևավորվող իրավունքը կիրառվել նաև պրակտիկայում»:

Միջոցառման մասնակիցները արդյունավետ գնահատեցին այս նոր իրավունքի վերաբերյալ քննարկում կազմակերպելն ու իրազեկելը, հաշվի առնելով, որ լրատվամիջոցների առջև հաճախ է պահանջ դրվում՝ հրապարակումները հեռացնելու կամ խմբագրելու:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031