Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԱԾ տնօրենը Վլադիմիր Գասպարյանի ԱԱԾ հրավիրվելու եւ 130 միլիոն դրամ առցանց խաղատներում վատնած հիմնադրամի տնօրենի մասին

Հուլիս 04,2018 11:41

Հարցին, թե պարզ չէ՝ Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրենը վերադարձրե՞լ է այդ գումարները, թե միայն վատնել է, կառավարության նիստին մասնակցելու եկած ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ իր հայտարարությամբ վերադարձրել է, բայց «մենք քննությունը կիրականացնենք պարզ կլինի». «Ունենք հստակ, որ մոտ 130 միլիոն դրամ հանել է եւ խաղացել է կազինոներում»:

Հարցին, թե բայց վարկային գիծը 25 միլիոն դրամի էր, պարոն Վանեցյանը պատասխանեց՝ հա, բայց մի քանի անգամ է օգտագործել. «Ստուգումներ կլինեն, դրանք կավարտվեն կտեղեկացվեք»:

Ըստ Վանեցյանի միայն այն փաստը, որ օգտվել է վարկային գծից քրեորեն պատժելի է:

Ինչ վերաբերում է այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք երկրից դուրս են գալիս, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ կան, օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ԱԱԾ-ն չի՞ տիրապետում այս ամենին հարցին ի պատասխան Արթուր Վանեցյանն ասաց, որ Միքայել Հարությունյանը դուրս է եկել այն ժամանակ, երբ դեռ նրա նկատմամբ որեւէ քրեական հետապնդում սկսված չէր. «Ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է ողջ իրավիճակին»:

«Երեւան» հիմնադրամի առնչությամբ էլ ԱԱԾ ղեկավարն ասաց, որ քննությունն ընթանում է, առաջիկայում կտեսնենք: Ասաց նաեւ, որ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասով էլ ուսումնասիրություններ են ընթանում «Երեւան» հիմնադրամի գործի շրջանակներում: Թե որտեղ է Տարոն Մարգարյանը, ԱԱԾ-ին հայտնի՞ է նրա տեղը, պարոն Վանեցյանն ասաց, որ նա միանշանակ Հայաստանում է. «Որտեղ է գտնվում, չեմ կարող ասել»:

Այն հարցին էլ, թե մամուլում հրապարակումներ եղան, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրվել է ԱԱԾ եւ երկու ժամ այնտեղ է եղել, պարոն Վանեցյանն ի պատասխան ասաց՝ չեմ մեկնաբանի այդ լուրը, հետո կհրապարակենք, եթե ինչ-որ բան լինի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031