Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանը Գագիկ Ծառուկյանի հետ կապված միջադեպի մասին՝ հենց տուժողն է հայտարարել. «Թե հետո ինչ եղավ, ինքներդ կարող եք հասկանալ»

Հուլիս 04,2018 11:48

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր, նախքան կառավարության նիստը սկսելը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի, Օլիմպիական ավանից վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված քաղաքացու եւ նրա կնոջ հայտարարությունները, որ սայթաքել է եւ վնասվածքներն այդ պատճառով է ստացել, պատասխանեց՝ եթե սայթաքելով հնարավոր է նման վնասվածքներ ստանալ, ուրեմն ամեն երրորդ մարդն այսօր պետք է նման վնասվածքներով ման գա. «Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է: Առաջին օրը մենք տուժողի հայտարարությամբ ամրագրել ենք դա, տուժողի հաղորդման հիման վրա է դա: Այնպես չէ, որ մոտավոր է, հենց տուժողն է հայտարարել: Թե հետո ինչ եղավ, ինքներդ կարող եք հասկանալ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031