Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հաստատեց Aravot.am-ի տեղեկությունը Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի վերաբերյալ եղած հաղորդման մասին:
Նա Aravot.am-ին տեղեկացրեց. «Անձը ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում հանցագործության մասին հաղորդում է տվել այն մասին, որ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենը որպես գիշերապահ և հնոցապան է ձևակերպել երկու անձանց, որոնք աշխատանքի չհաճախելով՝ ստացել են մոտ 850 հազար ՀՀ դրամ գումար (տարվա կտրվածքով)։ Նշվածի կապակցությամբ նախապատրաստված նյութերով ձեռք բերված որոշ տվյալներ հաստատել են հաղորդման բովանդակության իսկությունը, ինչի կապակցությամբ իմ հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու նպատակով»:
Ռ.Մ.