Արդյոք մենք կարո՞ղ ենք ասել, որ երկու ամսում Հայաստանի դատարաններն անկախ են դարձել, եւ այն դատավորները, որոնց մինչեւ ապրիլի 23-ը ֆեյսբուքում անվանում էին «սս-ի ստրուկներ», արմատապես բարեփոխվեցին եւ դարձան Նոր Հայաստան կերտողներ: Հասարակության համար տեսանելի դաշտում ՊՊԾ գնդի զինված հարձակում գործած քաղաքացիների խափանման միջոցը փոխելն է: Արդյո՞ք դա վկայում է դատարանների անկախության մասին: Այո, նրանց այլեւս չեն զանգում Բաղրամյան 26-ից կամ այլ նման տեղերից, բայց կառավարության դաշնակից խմբակցության պատգամավորները միջնորդություն են ներկայացնում խափանման միջոցը փոխելու, եւ դատավորներն այն փոխում են: Դա վկայում է այն մասին, որ նրանք անկա՞խ են դարձել, թե՞ այն մասին, որ նրանք զգացին քաղաքական քամիների փոփոխությունը, եւ քիթը թեքել են այդ քամիների ուղղությամբ: Առաջ նրանց ուղղակիորեն ասում էին՝ «բռնե՛ք», եւ նրանք բռնում էին, հիմա նրանց դաշնակից պատգամավորների անուղղակի «իշմարով» ասում են՝ «բա՛ց թողեք», եւ նրանք բաց են թողնում: Արդյո՞ք ուժի մեջ չի մնում այն բնութագիրը, որը հիշյալ խմբի անդամներից մեկը՝ Պավլիկ Մանուկյանը, տվել է դատավորներից մեկին:
Հիմա եկեք մտափորձ անենք ու ենթադրենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները միջնորդում են փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Վստահ եմ՝ գեներալը բազմաթիվ օրենքներ է խախտել, բայց չեմ էլ կասկածում, որ նրա հիվանդություններն իրական են: Այդ միջնորդությունն, ըստ ամենայնի, մերժվելու է, եւ դրա համար բերվելու են բազմաթիվ հիմնավորումներ: Իսկ այս տողերն ընթերցող օգտատերերի մեծ մասը կբացականչի՝ «ինչպե՞ս կարելի է համեմատել տուշոնկա գողացողին բռնապետության դեմ ապստամբած ազգի փրկիչների հետ»: Բայց դրանք հուզական-քարոզչական-քաղաքական բնութագրեր են, որոնց հետ կարելի է համաձայնել կամ վիճել, դրանք կապ չունեն դատավորների անկախության հետ, դատավորները պետք է գործեն, ինչպես վերջերս ընդունված է ասել՝ «օրենքի տառին համապատասխան»:
Բայց քաղաքական հնչեղություն ունեցող գործերը կազմում են դատավորների գործունեության հազիվ մեկ տոկոսը: Մեր լրատվամիջոցները շատ քիչ են անդրադառնում քրեական կամ քաղաքացիական գործերով այն վճիռներին, որոնք կապված չեն հնչեղ անունների հատ: Չէ՞ որ «քաղաքական» գործերով զանգելու կամ միջնորդելու գինն էր մնացած գործերով դատավորներին «ազատություն» տալը: Իսկ այդ «ազատությունը» Հայաստանում նշանակում էր ընդգրկվել կոռուպցիոն սխեմաների մեջ: Երկու ամսվա ընթացքում այդ ամենը վերացե՞լ է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հույս ունենալ որ լիքը մարդ բռնելով կոռուպցիան կվերանա անլուրջա:
Նույն Եվրոպայում ու ԱՄՆ-ում բազում կոռուպցիոն սկանդալների մասին ենք լսում 100վոր բժիշկների մասնակցությամբ սխեմաներ ընդհուպ եվրախորդարանի պատգամավորներ են գնում խավիարով: Էտ դեպքում հավատալ, որ ասենք 250հազար դրամ աշխատավարձ ստացող, գյուղապետ, քննիչ կամ պետգնումերի կազմակերպիչ քաղծառայաող անկաշառա աշխատելու հանուն հայրենիքի նաիվա:
Ուղղակի պետական համակարգում եղած լավ մասնագետնրը դուրս կգան կսկսեն մասնավոր ոլորտում աշխատել կմնան ազնիվ թույլերը ու ոչ ազնիվները որոնք էլի կթալանեն բայց ավելի զգույշ նոր ավելի անվտանգ կոռուպցիոն սխեմաներ կգտնեն:
Ստեղ մի հարցնել նայա որ բոլորը աջ ու ձախ քլնգում են բայց ովա պատրաստ գնա ասենք 150-200հազարով ինչ որ պետական միջին օղակում աշխատի:
Հատկապես խոսքը վերաբերումա սփյուռքահայերին: Ինչա ստացվու, որ իրանք ասում են մենք ստեղ մեր համար փող աշխատենք դուք ըտեղ ամիսը 150հազարով ազնիվ աշխատեք, լավ երկիր կառուցեք, հենց կառուցեք վերջացնեք մենք կգանք երևի:
Քացով խփել՝ հասարակաց տան դուռը բացել ենք և բոլորին կույս հայտարարել: Ոչ էլ զանգելու ենք՝ սա էլ ենք հայտարարել: Հիմա եկել ու խորիմաստ հարց ե՞ք տալիս: Պատասխանում եմ՝ այո, այլևս նրանք կույս են: Եվ մենք շրջեցինք այս էջը, ազատ, հապարտ ու չգիտեմինչ հաճախորդներ:
Ինչպես նախկին նախագահ Քոչարյանը օրինականացրեց կողոպուտն ու գողությունը:
Համաձայն պետական օրենքի ինչպես են գողանում ժողովրդից (պետությունից) եւ ինչպես են ըստ օրենքի «մարսում» ու արտահանում թալանը:
Պետական կառույցների բոլոր ղեկավարները գողանում են պետական օրենքով:
Ասածս կարող եմ ապացուցել հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետթյան մեկ օրենք, որը ստիպում է (գայթակղում է) գողանալ ու կարգավորումը է թալանելու օրինականությունը:
Պետական կառույցում օրենքին ծառայող դատավո՞րը պետք է դատի օրենքով գողացողներին:
Խմբագրականը լաւապէս կը վերլուծէ թէ, երկնային հրաշքի համազօր՝ դատաւորների յանկարծակի «անկախացումը» պարզապէս անոնց ճարպիկ ինքնայարմարեցումն է քաղաքական նոր իրավիճակին, գործադիր նոր իշխանաւորների տեւաբար արտայայտուող փափաքներին ու կամքին, թէկուզ ոչ – տակաւին – ուղղակի հաղորդակցութեամբ:
Այդ «հեռաձայնը զանգելու» պէտք չունի, երբ որ արդէն թելադրանքը, նոր Իշխանի կամքի արտայայտումը, կատարվում են հանրային կերպով, մամլոյ ասուլիսներով կամ մինչեւ իսկ ֆէյսպուքով… (Մինչ, Օրէնքի Գերակայութեան վրայ հիմնուած երկիրներում, կառավարութեան անդամները շշունչ մը իսկ կարծիք չեն յայտներ օրինական ընթացիկ հետապնդումերի մասին: Եւ ոչ թէ, օրինակի համար, Համացանցի վրայ, պատկերաւոր շարժումներով եւ զգայացունց բացայայտումներով, հմայուած հանրութեան կը բացատրեն թէ ինչ պատճառներով է այս կամ այն անձը ձերբակալվում…)
Սակայն նիւթը չի վերջանար դատաւորներով, այլ նոյնն է վիճակը դատախազութեան եւ օրինական հետապնդումների ձեռնարկող մարմիններին: Դժուար է հաւատալը որ, երկու ամսուայ մէջ, անոնք բոլորն ալ յանկարծ վերածուեցան կարգին ու կատարեալ Eliot Nessների:
Բոլորին համար ամենահիմնական ու առաջնահերթ մղումը կը մնայ՝ ջանալ իրենց գործերը պահել, անձնական շահերը պահպանել: Մարդկային է, հասկնալի: Սակայն հեռու ենք պետական ըմբռնողութեան հաստատումէն, համոզիչ բարեկարգումներէ, նորմալ երկրի մը կերտումէն:
Կը մնայ սակայն սրտի բալասանը, որոշ ժողովուրդի մը համար: Ոչինչից լաւ է, ասենք: Եթէ նրա գինն ալ չլինի՝ պատերազմին նոր ու ահաւոր արծարծում մը:
Այն ուժերը, որոնք իսկապես վտանգ էին ներկայացնում հակաազգային Համակարգի համար, առաջին հերթին այդ ուժերին էին թունավորում թալանով, կաշառքով, որ հետագայում եթե այդ ուժերը փորձեն հետ խաղալ ու հրաժարվել հակազգային թալանից, նրանք պատժվեին ազգի կողմից: Մինչեւ հիմա Մերձավոր Արեւմուտքի հզորագույն երկիրը իր ազգային դատը չի արել՝ հասկանալու համար, այդ ինչպես եղավ, որ նման քաղաքակիրթ ազգին ստիպեցին հրահրել առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմները՝ պատասխանը պարզ է՝ եթե դու չես կառավարում, ապա քեզ են կառավարում: Այսօրվա Համակարգը պետք է ընդունի խստագույն օրենքներ այն հանցագորղությունների վերաբերյալ, որոնք կատարվել են նախորդ Համակարգի ժամանակ եւ քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, նախորդի հանցավորներին այդ դաժան օրենքները չեն ազդի, բայց թույլ չեն տա հետագայում որ դրանք ծլեն: Հիմա էլ մենք մեզ դատենք՝ ինչպե՞ս եղավ, որ թույլ տվեցինք մեր իրական ազգային ուժերին հակազգային հանցավոր թույնով վարակվել, կարճ ասած՝ բացի մեզնից ոչ ոք մեղավոր չի, որ մենք թունավորվում ենք, դրա համար էլի եմ ասում, մեզ պետք է Հայ Դատ, որտեղ եւ հերոսի կոչում են տալիս՝ դատարանը միայն նրա համար չի, որ պատժի հանցավորին, այլեւ պարգեւատրի լավագույնին (©) եւ մեղադրի հանցավորին՝ բայց երկու դեպքում էլ Հայ ազգին ենք մենք հայերով ինքներս մեզ դատում:
Այսօրվա ղեկավարող համակարգը գործում նախորդների օրենքներով ու կանոններով:
«Թավշյա հեղափոխություն»-ը մի խելացի ծրագրավողի հնարած խաղ է՝ պարպելու էժան մաստակ՝ «հարիֆներին» փշի-փշի անելու համար:
Մի ժամվա ընթացքում մի քանի հարյուր միլիոն եվրո/դոլար կարելի է վերադարձնել պետական «սպիտակ» գանձարան:
Մի քանի օրվա ընթացքում կարելի է մի քանի միլիարդ եվրո/դոլար ձերբակալել ի օգուտ պետական «սպիտակ» գանձարանի:
Բայց…
Ինքս ինձ մեջբերեմ՝ պատասխանը պարզ է՝ եթե դու չես կառավարում, ապա քեզ են կառավարում:
Եթե իմ արժեքը փողն է, բայց ես չեմ փող տպողը, ուրեմն փող տպողի ծառան եմ, այսինքն՝ եթե ուզում եմ լինել անկախ, ապա իմ արժեքը պետք է լինի այն, որի աղբյուրն ու կառավարումը իմ ձեռքում է, իսկ երբ դրսից են հրամցվում սիրուն քաղաքակիրթ արժեքներ, բայց դրանց աղբյուրն ու կառավարիչը ես չեմ՝ ուրեմն ես պարզապես հնդկացու նման ապակուց զիզիպիզի բաներով ինձնից իմ ոսկիներն են թալանում: Չեմ ասում փողը վատ բան է, ասում եմ, փող տպելու սարք սկզբից ստեղծենք ու նոր միայն փողից օգտվենք եւ այդպես բոլոր ռազմավարական արժեքների հարցում:
իսկ ահա թէ ուր կը տանի «Պապից աւելի պապական քան զպապն պապական» լինելու լեղապատառ մարմաջը…`
https://www.aravot.am/2018/07/04/968568/
չեմ կարծում որ նոյնիսկ Պարոն Փաշինեանը ինք, գոհ ու հանգիստ է, այս ընթացքով… այս տեսանկիւնից, «իրավապահ» մարմինների այս վարքագիծը դուռը կը բանայ նաեւ այլազան դաւադրական տեսութիւնների…
ամէն դէպքում, քաւութեան նոխազների ժամանակաշրջանն է, երեւի… կը մնայ նայիլ թէ մինչեւ ուր պիտի վեր բարձրանան այս հետապնդումները, «սննդական շղթային» մէջ… նաեւ, կարեւորը հետապնդումները չեն, այլ անոնց ծայրագոյն յանգումը.
ես եմ այս «անանունը»… պարզապէս մոռացայ վերեւի տուեալները տեղադրել…
Էդուարդ Բաբայանի գործով, ՀՔԾ-ից հայտնել է որ նույնիսկ եթե տուժողը բողոք չունի՝ գործն այդ հիմքով չի կարճվելու…
կատա՞կ են անում…
այդ խնդրում ոչ թէ տուժողը բողոք չունի, այլ ասում է թէ տուժող չի, թէ այդպիսի բան չի՛ եղել… եւ դեռ կինն ալ կրկնում է նոյն բանը…
ո՞նց կարող են դատապարտում ձեռք բերել, այդ վկայութեամբ !
սակայն շարունակում են գործընթացը, արտակարգ խստութեամբ… երբ ամէն մարդ լաւ գիտէ թէ անոր իսկական թիրախը ով է… այժմու վարչապետի ամենալուրջ մրցակիցը, ընտրութիւններին…
այս է ուրեմն, «Նոր Հայաստանը»…
ներողութիւն, կը սրբագրեմ՝ չէ, կարող են որ այդ վկայութիւններով իսկ դատական դատապարտում ու պատիժ գոյանայ…
քանզի այժմ ու այլեւս, դատաւորները անեղծ ու անկախ են…
հմմմ….