Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իջեւանյան էսքիզներ

Հուլիս 04,2018 13:00

Տարբեր տարիների Իջեւանում անցկացվել են քանդակագործական սիմպոզիումներ, որոնցից հետո աշխատանքները նվիրվել են քաղաքին: Սիմպոզիումի նախաձեռնությունը արվեստաբան Սարո Սարուխանյանինն էր ու այն ժամանակվա շրջկոմի առաջին քարտուղար Ջեմմա Անանյանինը:

Այժմ այգին համալրված է բազմաթիվ քանդակներով, այդ թվում՝ այգու պահակ Դոդո պապիկի: Քանդակների այգին իջեւանցիների սիրելի վայրերից մեկն է, հյուրերին հպարտությամբ են ներկայացնում: Չնայած պետք է փաստել, որ քանդակների մեծ մասը վնասված է:

Այգու հարեւանությամբ գտնվում է պատկերասրահը, որի այլ սրահներ, տեղացիների հավաստմամբ, շուտով սոցիալական ծառայությունների նպատակով կօգտագործվեն, ինչպես իջեւանցիներն են ասում`«անգործների կենտրոնին» կտրվի: Ցավոք, պատկերասրահում չկան պատշաճ պայմաններ, համապատասխան լուսավորություն` նկարների պահպանության համար:
Քանդակների այգու հարեւանությամբ պլաստիկի համար նախատեսված աղբամաններ կան, սակայն դրանք նպատակին չեն ծառայում, քանի որ դրանց մեջ լցված են ոչ միայն պլաստիկ շշեր: Արձանաշատ Իջեւանում տեղադրել են ոչ միայն Աշոտ Երկաթի արձանը, այլեւ չեն մոռացել նաեւ Ջեմա Անանյանին:


ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ»

03.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031