Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ընդունելություն էր կազմակերպվել ԱՄՆ անկախության 242-րդ տարեդարձի առիթով: Այդ առիթով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդես եկավ ուղերձով:
«242 տարի առաջ ԱՄՆ հիմնադիր հայրերը վտանգեցին իրենց կյանքը այն համոզմունքով, որ իրենց իրավունքները պաշտպանված չեն եւ որոշեցին ազատվել կոռումպացված արքայի լծից»,-նշեց պարոն Միլսը: Ապա անդրադարձավ ԱՄՆ-ում հաստատված անկախությանը, նոր համակարգին, որտեղ իր խոսքով, երաշխավորված են Աստծո կողմից տրված ազատությունները:
«Այսօր նշում ենք Ամերիկայի հեղափոխական ոգու հաղթանակը նոր Հայաստանում, որի ժողովուրդը ոտքի կանգնեց հանուն իր իրավունքների…Դա մի շարժում էր, որտեղ ընդգրկված էին երիտասարդները, տղամարդիկ, կանայք»: Դեսպանի խոսքով հայաստանյան իրադարձությունները հիշեցնում էին այն ամենը, ինչ տեղի է ունեցել 242 տարի առաջ ԱՄՆ-ում:
Երեկոյին հանդես եկավ Դուեյն Դոպսին եւ Զայդեկո Հելռեյզերս խումբը, որի կատարումների ներքո շատերն ուրախ պարում էին:
Ներկա էին դեսպաններ, Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները, հասարակական, մշակութային, քաղաքացիական հասարակության եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ:
Երեկոն եզրափակվեց արդեն ավանդական դարձած գեղեցկագույն հրավառությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Dear Americans,
Let me offer you my sincere congratulations on your Independence Day. The liberty of people is a sacred value which we must protect forever and pass it to next generations.
I’m very proud that our countries, Armenia and the USA, share the same vision.
May God bless our free, independent and democratic countries. May God bless and strengthen our friendship.