ԱԱԾ-ի վերջին աղմկոտ բացահայտումներից և հաջորդած ձերբակալություններից հետո՝ համացանցում և լրատվամիջոցներում արդեն տարաբնույթ հումորներ և անեկդոտներ են շրջանառվում, թե՝ օրն ավարտվեց, դեռ որևէ մեկին չեք բռնել, չեք բացահայտել, հրաժարական տվող չի եղել. ասել կուզի՝ մեր հանրությունն այլևս ամեն ժամ ու օր սպասում է ապօրինություններ կատարած նախկին պետական պաշտոնյաներին, նրանց մերձավորներին և այլ չինովնիկներին պատասխանատվության ենթարկելուն և արդարադատությունը վերականգնելուն:
Տեղի ունեցող գործընթացներն, իհարկե, սպասելի էին և օդի պես անհրաժեշտ, սակայն կատարվածը ոչ թե պետք է դառնա հրճվանքի, չարախնդալու, մեղմ ասած՝ զգացմունքներին տրվելու առիթ միայն, այլ մեծ դաս նախկին և ներկա իշխանությունների համար:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ