Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները ուշագրավ մանրամասներ են ներկայացնում փաստահավաք հանդիպումներից

Հուլիս 03,2018 20:35

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Անդամ երկրների պարտավորությունների եւ հանձնառությունների մոնիթորինգի կոմիտեն հրապարակել է Հայաստանի հարցով համազեկուցողների՝ մեր երկիր մայիսի 23-25-ը կատարած փաստահավաք այցի վերաբերյալ զեկույցը:

Մեջբերում ենք մի հատված այդ զեկույցից;

«21. Ելնելով տարածաշրջանային և անվտանգության առանձնահատկություններից՝ Հայաստանը ավանդաբար իրականացնում է բազմակողմ արտաքին քաղաքականություն, որը հիմնված է Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, ինչպես նաև հարևան Իրանի հետ հավասարապես սերտ և ջերմ հարաբերությունների վրա՝ չնայած այն հանգամանքին, որ այս գործընկերների կողմից պարբերաբար հնչում են հակասական պահանջներ Հայաստանից:

Մի շարք քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ նոր իշխանություններին մոտ կանգնած գործիչների, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին այն ժամանակ գնահատվեց որպես Ռուսաստանի կողմից զգալի ճնշման արդյունք [1], ինչը, որոշ չափով, վնասեց Հայաստանի կարողունակությանը լիովին և ազատորեն իրականացնելու այդպիսի բազմակողմ արտաքին քաղաքականություն:

Ուստի՝ այս համատեքստում, կարևոր է նշել, որ բոլոր գործիչները շեշտել են այն փաստը, որ բողոքները, որոնց արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն, բացառապես երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներ էին՝ առանց աշխարհաքաղաքական որևէ հարանշանակության:

Միևնույն ժամանակ, վարչապետն ընկալվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի կողմնակից. ինչպես հաղորդվում է՝ այս փաստը Մոսկվայում առաջացրել է որոշակի անհանգստություն: Վարչապետ Փաշինյանը իր հերթին փորձել է փարատել այդ մտահոգությունները և հայտարարել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում որևէ էական փոփոխություն չի նախատեսում»:

Մանրամասն՝ ավելի ուշ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031