Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը հորդորում է ԱԺ պատգամավորներին հետագա գործունեության ընթացքում պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները

Հուլիս 03,2018 19:44

Հուլիսի 3-ին ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը գումարել է հերթական փակ նիստը, որին հրավիրված են եղել հունիսի 28-ի ԱԺ նիստի միջադեպի մասնակիցներ Ժաննա Գալստյանը և Հայկ Խանումյանը:

Օրվա երկրորդ կեսին հանձնաժողովը հրապարակել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ պատգամավորներ  Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի  կողմից 2018թ. հունիսի 28-ին ԱԺ նիստում վեճակռվում պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ եզրակացությունը:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 
ԷԹԻԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ

ԺԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԿ ԽԱՆՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2018Թ. ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԱԺ ՆԻՍՏՈՒՄ ՎԵՃԱԿՌՎՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 17-րդ հոդվածով և հիմք ընդունելով «ԱԺ պատգամավորներ Հայկ Խանումյանի եւ Ժաննա Գալստյանի կողմից 2018թ. հունիսի 28-ի նիստում վեճակռվում պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱՀ Ազգային ժողովի 2018 թվականի հունիսի 28-ի որոշումը` ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) հրավիրված նիստերում քննության է առել միջադեպին առնչվող բոլոր մանրամասները, լսել ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանի եւ Հայկ Խանումյանի բացատրությունները, որի արդյունքում Հանձնաժողովը եզրահանգեց.

1. 2018թ. հունիսի 28-ի Ազգային ժողովի հերթական նիստում պատգամավոր Հայկ Խանումյանի քաղաքական խոսքին հաջորդել է պատգամավոր Ժաննա Գալստյանի հայհոյանքը, որն անպատասխան չի մնացել Հայկ Խանումյանի կողմից, վեր է ածվել վեճակռվի և փոխադարձ հայհոյանքի:

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները:

3. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքի 3-րդ հոդվածը կարգավորում է պատգամավորի էթիկայի կանոնները:

Այսպես, նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի էթիկայի կանոններն են՝ հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին, հարգել հանրության բարոյական նորմերը, պահպանել Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման կարգը, իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի, իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

4. Վերը նշվածից հետեւում է, որ պատգամավորները չեն պահպանել օրենքով սահմանված էթիկայի կանոնները: Վերջիններիս պահվածքը համարում ենք անընդունելի երևույթ, որն անհամատեղելի է պատգամավորական էթիկայի կանոններին և հարիր չէ մեր ավանդույթներին:

 5. Առաջարկում ենք.

1) ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանի հարցը քննարկել «Ժողովրդավարություն» խմբակցությունում .

2) Քանի որ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը «Վերածնունդ» խմբակցության միակ անդամն է, հարցը քննարկել «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնում:

6. Հանձնաժողովը հորդորում է ԱԺ պատգամավորներին հետագա գործունեության ընթացքում պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները, միմյանց նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք և բացառել նման միջադեպերը:

7. Սույն եզրակացությունը տեղադրել Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-մասի 1-ին կետի համաձայն Հանձնաժողովի լիազորությունները համարել դադարած:

 

 Հանձնաժողովի նախագահ Ա. Թովմասյան

 Հանձնաժողովի տեղակալ Ռ.Մնացականյան

 Հանձնաժողովի անդամներ Ռ. Ղահրամանյան

 Լ. Բարսեղյան

 Գ. Բաղունց

 

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031