Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Անտինյան. Խուզարկությունն ուղղակի չի առնչվել «Սպայկայի» ֆինանսատնտեսական գործունեությանը, այլապես մեկ օր չէր տեւի

Հուլիս 03,2018 18:59

Aravot.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ «Սպայկա» ընկերությունում ավարտվել է պետական եկամուտների կոմիտեի՝ ՊԵԿ-ի եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկությունը:

Այս մասին, մեր հարցերին ի պատասխան ասաց, «Սպայկա» ընկերության մամուլի հետ կապերի բաժնի պատասխանատու Էդվարդ Անտինյանը:

Այսօր առավոտից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, «Սպայկա» ընկերությունում խուզարկություն էին իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման եւ օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները:

Aravot.am-ի հարցին, թե խուզարկությունն ինչո՞վ էր պայմանավորված, պարոն Անտինյանն ասաց, որ սկզբնական փուլում ընկերությանը պարզ չի եղել, թե ինչ փաստաթղթերի հետ կապված է ստուգումը, սակայն ընթացքում արդեն պարզ է դարձել. «Քանի որ «Սպայկա» ընկերությունն իր կանոնադրական գործունեության շրջանակներում բազմապիսի ծառայություններ է մատուցում հայաստանյան եւ արտասահմանյան տարբեր ընկերությունների, նրանց հետ կապված հարցերով, որոշակի փաստաթղթերի հետ ծանոթանալով, ՊԵԿ-ն այցելել է «Սպայկա» ընկերություն կատարել է համապատասխան խուզարկություններ, ծանոթացել որոշակի փաստաթղթերի հետ: «Սպայկան» տեղեկություն չունի, թե կոնկրետ որ ընկերության հետ կապված են դա նայել»:

Մեր այն հարցին, թե արդեն վերջացրե՞լ են խուզարկությունը, Էդվարդ Անտինյանն ասաց, որ այդ գործընթացն արդեն ավարտվել է եւ որքան իրենք տեղեկացված են, այսօրվանով ստուգումը կավարտվի. «Այսինքն՝ ուղղակի չի առնչվել «Սպայկայի» ֆինանսատնտեսական գործունեությանը, այլապես մեկ օր չէր տեւի, ավելի երկար կտեւեր: «Սպայկան», ի վերջո նաեւ իրականացնում է բեռնափոխադրումներ եւ այլն, որի շրջանակներում որոշ փաստաթղթերի հետ իրենք ծանոթացել են հենց «Սպայկայում»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե խուզարկության ընթացքում բիզնեսին վնասներ հասցվե՞լ են, ընկերության աշխատանքները կանգնե՞լ են, պարոն Անտինյանն ասաց, որ այս ընթացքում կազմակերպությունը բնականոն աշխատել է. «Նույնիսկ բնականոն ձեւով իրականացրել է մթերման գործընթացը: Եվ ստուգողները, որոնք որ գտնվել են «Սպայկա» ընկերության տարածքում, ամեն ինչ արել են, որ որեւէ կերպ չխոչընդոտեն այդ գործունեությանը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031