Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց ոստիկաններից առաջ հարցաքննել Անդրիաս Ղուկասյանի համակիրներին

Հուլիս 03,2018 18:29

2016թ. հուլիսի 29-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու եւ Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր տուժողների հարցաքննությունը չկայացավ: Ոստիկանները, որոնք գործով որպես տուժող են անցնում, չէին ներկայացել հարցաքննության, ուստի դատարանը նրանց բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Ապա Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց միջնորդություն՝ տուժողների հարցաքննությունից առաջ իրենց «առաջադրած» վկաներին հարցաքննել, մասնավորապես՝ դեպքի վայրում աշխատած լրագրողներին եւ այն քաղաքական գործիչներին, որոնք կփաստեն, որ Ղուկասյանը զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մտադրություն չի ունեցել, օրինակ՝ Լեւոն Բարսեղյան, Արմեն Մարտիրոսյան, Դավիթ Սանասարյան:

Այս գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց, ասելով, որ արդեն իսկ սահմանված ընթացակարգը պետք չէ խախտել: Նույն հիմքով դատարանը մերժեց միջնորդությունը: Եթե հաջորդ նիստում վկաներին դատարան բերման ենթարկել չստացվի, նիստը կրկին կհետաձգվի:

Հիշեցնենք, որ վերջերս կալանքից ազատված Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն է հիմնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031