Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց լրագրող Արփի Մախսուդյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքը

Հուլիս 03,2018 18:16

Այսօր՝ 2018 թ. հուլիսի 3-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց լրագրող Արփի Մախսուդյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքը: Դատարան բողոք էր ներկայացվել անցած տարվա մայիսին լրագրողի տուն մտած ոստիկանների գործողությունների վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու՝ 2017 թ. հունիսի 27-ի որոշման դեմ:

Հիշեցնենք՝ ոստիկանության աշխատակիցները լրագրողի տուն էին մտել 2017 թ. մայիսի 11-ին՝ 7:30-ի սահմաններում և փորձել խուզարկություն իրականացնել: Դիմադրության հանդիպելով՝ սպառնացել են բաժին տանել Ա. Մախսուդյանի սկեսրայրին, ահաբեկել են տան անդամներին և միայն երբ լրագրողը փորձել է զանգահարել իրավաբանին, սպառնալիքներ հնչեցնելով՝ հեռացել են:

Դեպքի առթիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, ապա 2017 թ. հունիսի 27-ին կարճվել: Ա. Մախսուդյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը քրեական գործը կարճելու՝ 2017 թ. հունիսի 27-ի որոշման դեմ նախ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ապա 2017 թ. նոյեմբերի 30-ին մերժում ստանալուց հետո՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալուց հետո դրա դեմ վճռաբեկ բողոք կներկայացվի:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031