Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատյան պոմպակայանի խոշոր վթարը դեռ չեն վերացրել. զանգվածային ջրանջատումները վթարի հետեւանքով են

Հուլիս 03,2018 17:57

Արդեն քանի օր է, Aravot.am-ը մայրաքաղաքի մի շարք համայնքների բնակիչներից ջրամատակարարման հետ կապված բողոքներ է ստանում: Ջրի բացակայությունից դժգոհություն են հայտնում Շենգավիթի, Էրեբունու, Նոր Նորքի, 16-րդ թաղամասի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Արաբկիրի, Կենտրոն համայնքի, Ավանի մի շարք փողոցների բնակիչները:

Բողոքներն այնքան շատ են, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ էջ է բացվել եւ ով ինչ դժգոհություն ունի այնտեղ հայտնում է:

Aravot.am-ը խմելու ջրի բաժանորդների բողոքները փոխանցեց «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից ողջ Հայաստանի ջրամատակարարման համակարգի կառավարումն իրականացնում է «Վեոլիա Ջուր»-ը:

Մեր հարցերին ի պատասխան, ընկերության հանրային կապերի ծառայությունից հայտնեցին, որ այս օրերին տեղի ունեցող ջրանջատումները պայմանավորված են Արարատյան պոմպակայանում տեղի ունեցած խոշոր վթարով: Հայտնեցին նաեւ, որ Արարատյան պոմպակայանը սպասարկում է մի շարք համայնքներ: Ընկերության պատասխանատուները նշեցին, որ ջրանջատումների մասին հանրությանը պարբերաբար իրազեկում են :

Թե որքան կտեւեն պոմպակայանի վերանորոգման աշխատանքները հարցին, պատասխանեցին, որ մասնագետները տեղում այս պահին էլ դեռ աշխատում են:

Ի դեպ, սոցիալական ցանցերում այս առնչությամբ կարծիքներ են շրջանառվում, որ ջրամատակարարման խափանումները միտումնավոր են տեղի ունենում, այսպես ասած, «սաբոտաժ» են՝ ուղղված «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ, քանի որ ցանկանում են ջրամատակարարումը հանձնել ռուսական ընկերությանը, ինչի վերաբերյալ խոսակցությունների, պայմանավորվածություն կա ներկա իշխանությունների եւ ռուսական կողմի միջեւ:

Aravot.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեն այս տեսակետը, ընկերության հանրային կապերի ծառայությունից ասացին, որ նման բան առաջին անգամ են լսում. «Նման բան չկա, մենք 15 տարով ունենք վարձակալության պայմանագիր, եւ 2017 թվականի հունվարի 1-ից ստանձնել ենք Հայաստանի ողջ ջրամատակարարման համակարգի կառավարումը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031