Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե միջդիրքային հեռավորությունը մեր եւ Ադրբեջանի դիրքերի միջեւ 3-4 կմ էր, հիմա որոշ տեղերում մինչեւ 500մ է». Տարոն Հովհաննիսյան

Հուլիս 03,2018 17:31

Այսօր «Նոյյան տապան» ակումբում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ մայիսին եւ հունիսի սկզբին ադրբեջանցիները Նախիջեւանի հատվածում որոշակի տեղերում իրենց դիրքերը առաջ էին բերել, փորձել էին կրակակետեր հիմնել, միայն մեկում է, որ դիրքի նման բան են սարքել, մյուս տեղերում պարկերը շարել են եւ կրակակետեր են փորձում ստեղծել. «Դա չի իրականացվել հայկական բանակի դիրքերի հաշվին: Տեխնիկապես այսպիսի բան էր տեղի ունեցել՝ եթե միջդիրքային հեռավորությունը մեր եւ Ադրբեջանի դիրքերի միջեւ 3-4 կմ էր, հիմա որոշ տեղերում մինչեւ 500 մետրի սահմանում է դարձել հեռավորությունը, իրենք ավելի մոտեցել են մեր դիրքերին»:

Հովհաննիսյանն ասաց, որ Զանգակատուն գյուղի տարածքում, իրենց Գյուննութ գյուղի ավերակների տարածքում իրենց դրած կրակակետերը բավականին անհարմար տեղերում են իրենց համար:  Այդ հատվածում անհասկանալի է ռազմական առումով կրակակետեր դնելը, իրենց համար բարենպաստ տեղեր չեն:

Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ մշտապես ավելի լարված է եղել Արցախը, Տավուշի հատվածը. «Իրենք հիմա փորձում են լարվածության մեկ այլ օջախ ստեղծել Նախիջեւանի հատվածում: Ենթադրում եմ, իրենց առաջ շարժվելու տրամաբանությունը այդ շրջանակներում է»:

Հրդեհի հետ կապված խոսակցություներ եղան, որ իրենք այդտեղից դիտարկում են Զանգակատուն գյուղը, փորձագետը վստահեցրեց, որ իրականում չի դիտարկվում, որովհետեւ իրենց դիմաց մեր դիրքերն են. «Իրենք հնարավորություն չունեն իրենց դիտանկյունից այդ գյուղը դիտարկելու, առավել եւս՝ մայրուղին դիտարկելու: Մայրուղին դիտարկում են մեր ուժերը»:

Արենիի հատվածում էր իրենց մյուս առաջխաղացումը: Հովհաննիսյանի խոսքով՝ «Մի հատվածում մի բարձունք կա, որը բավականին բարձր է, այդտեղ իրենք իրենց կրակակետն են դրել եւ դիտարկում են դաշտերի մի փոքր հատված եւ Արենի գյուղի մի հատվածը, սակայն 5-6 կմ-ի վրա է, ոչ մի հրաձգային զինատեսակ այդ հեռավորության վրա չի խոցում: Այդտեղ որոշ գործողություններ հնարավոր է իրականացնել հրետանային համակարգերի միջոցով, ենթադրենք՝ ականանետերի, որը հնարավոր էր նաեւ 2 կմ ավելի խորքից, որտեղ իրենց դիրքերը առաջ կային: Ավելի շատ սա ուղղված է լարվածություն մտցնելու: Կարծում եմ, իրենք առաջիկա շրջանում կգնան փոքր լարվածությունների, կրակոցների, սադրանքների կգնան, բայց բնակչությանը այդ շրջանում վտանգ չի սպառնում, առավել եւս այդ շրջանից հնարավոր չէ վերահսկել, ինչպես իրենք են պնդում, Երեւան-Եղեգնաձոր-Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Ադրբեջանի ՊՆ նախարարը հայտարարեց, թե իրենք վերահսկում են «Երեւան-Լաչին» ավտոմայրուղին»:

Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ տեսադաշտում լինել՝ չի նշանակում վերահսկել. «Եթե անգամ իրենք Երասխի հատվածից վերահսկեին մայրուղին, դա չէր նշանակի վերահսկել Երեւան-Ստեփանակերտ մայրուղին: Դա կնշանակեր Երասխի հատվածը վերահսկել»: Հովհաննիսյանը նշեց, որ այդ հատվածն ունի այլընտրանք՝ Վեդիի հատվածից, այնպես որ եթե կրակոցների տակ էլ լինի ճանապարհը, էլի կարող են այն շրջանցել: Ուրիշ հարց, որ Զանգակատան տարածքից վերահսկեին մայրուղին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031