Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետներին

Հուլիս 03,2018 16:26

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արագածոտնի մարզպետի տեղակալներ են նշանակվել Անահիտ Սարգսյանը, Արծրուն Նիկողոսյանը եւ Գառնիկ Աթանեսյանը: Հուլիսի 3-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետներին:

Շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին՝ մարզպետը նշեց, որ բոլորի ջանքերը միտված են լինելու տարածքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը:

Մարզպետը լիահույս էր, որ կարճ ժամանակում ընթացքի մեջ կդրվեն բոլոր հիմնախնդիրների լուծմանը միտված գործողությունները՝ ի շահ մարզի հզորացման:

Ծանոթանալով աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ՝ մարզպետի տեղակալները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար եւ վստահեցրին, որ համատեղ աշխատանքի դրական արդյունքը տեսանելի կլինի ամենամոտ ժամանակներում: Նրանք միակարծիք էին մարզպետի այն տեսակետին, որ իրենց գործունեության մեջ պետք է բացառվի կուսակցական ցանկացած դրսեւորում:

Նորանշանակ փոխմարզպետներին աշխատակազմի անունից շնորհավորեց մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գեւորգյանը եւ վստահեցրեց, որ աշխատակազմը պրոֆեսիոնալ է եւ ի զորու է համատեղ լուծելու առաջադրված բոլոր խնդիրները:

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031