Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ խոսնակը մասնակի բացահայտեց, թե ինչ են անում՝ ՌԴ-ից զենք գնելու «կախվածությունը» նվազեցնելու համար

Հուլիս 03,2018 16:03

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» այսօրվա քննարկման ժամանակ փորձագետները ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ինչ է անում ՊՆ ղեկավարությունը՝ Ռուսաստանից սպառազինության  գնման կախվածությունը թուլացնելու համար: Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ որոշ փաստերի մասին բարձրաձայնել չի կարող, միայն կարող է ասել հետեւյալը.

«Ի տարբերություն Ադրբեջանի, մեր դեպքում լուծումը սեփական միջոցներով երկարաժամկետ ներդրումներ անելն է, որպեսզի կախվածության հարցը մեր շնորհիվ նվազեցնենք: Իսկ թե ինչո՞ւ ենք այդ ճանապարհն ընտրել, հրապարակային քննարկման թեմա չէ»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով. «Սպառազինության առումով Ադրբեջանին հասնելու խնդիր չունենք, որովհետեւ դա փակուղային ճանապարհ է՝ զենքերի քանակի ու տեսակի առումով: Կարող է ոմանք ասածս չհասկանան կամ սխալ մեկնաբանեն, բայց Ադրբեջանի սպառազինության ամենաթույլ կողմերից մեկը տեսականին է: Մեծ հաշվով, հիմնական մատակարարից՝ Ռուսաստանից, գրեթե ամեն ինչ գնելու խնդիր Ադրբեջանը չունի: Կան որոշ բացառություններ՝ կապի համակարգեր, ԱԹՍ-ներ, որոնք կարող է եւ այլ երկրներից գնել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2059469587404879/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031